Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Առցանց վաճառքի գործակալ / Առաքիչ

Ucom

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 150,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Կդիտարկվեն նաև ուսանողներ
Վերջնաժամկետ`
20.07.2025

Աշխատանքի բնութագիր

Առցանց վաճառքի գործակալը (առաքիչ՝ սեփական մեքենայով) պատասխանատու է eshop.ucom.am կայքի միջոցով գնված ապրանքների և ծառայությունների ճիշտ և ժամանակին առաքման համար:

Այլ պայմաններ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 12:00-21:00։

Պարտականություններ

  • Այց նախապես տրված հասցեներ, կապի հաստատում հաճախորդների հետ և գնված ապրանքների փոխանցում հաճախորդներին
  • Գնված ապրանքների համար հաճախորդներից համապատասխան գումարի գանձում և փոխանցում առցանց վաճառքի թիմի ղեկավարին
  • Պայմանագրերի կնքում, ծառայությունների ավելացում առկա բաժանորդների մոտ
  • Հատուկ առաջարկների և պրոմո ակցիաների ներկայացում և անհրաժեշտության դեպքում գովազդային, պրոմո և այլ հասանելի խթանող նյութերի տրամադրում

Անհրաժեշտ հմտություններ

  • Միջնակարգ կրթություն (ակտիվ երիտասարդներ)
  • Հայերենի վարժ իմացություն
  • Բանավոր հաղորդակցման, ներկայացման գերազանց հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Լարված իրավիճակներում աշխատելու և արագ կողմնորոշվելու ունակություն
  • Աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում
  • Ցանկալի է սեփական մեքենայի առկայություն (մեքենայի վարձակալության գումարով)
Ընկերության մասին
address
Հասցե
Davit Anhaght 8/4
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
011400400

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։

Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում