Առաքիչ
Ռոյալ Իմպորտ ՍՊԸ
Նկարագրություն
Ռոյալ Իմպորտ ՍՊԸ-ին անհրաժեշտ է առաքիչ։
Պարտականություններ
- Համաձայն ներկայացված պատվերների` իրականացնում է ապրանքի ընդունում պահեստից, բարձում մեքենան, ստանում է հաշիվ ապրանքագրերը հաշվապահությունից և կատարում վաճառքի տարածքների այցելություն ըստ գրաֆիկի,
- Իրականացնում է ապրանքի տեղափոխումը համապատասխան ուղղություններով, հանձնումը վաճառակետերին, հաշիվ-ապրանքագրերի փոխանցումը վաճառակետերին, ճշտումներ է կատարում հաշիվ-ապրանքագրերի հետ կապված անհրաժեշտ տվյալների մասով,
- Ապահովում է մեքենայում ապրանքի նորմալ դասավորվածությունը և մաքուր վիճակում գտնվելը,
- Իրականացնում է մնացորդի վերադարձ պահեստ։
Պահանջներ
- Մեկ և ավել տարիների համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հաղորդակցման հմտություններ,
- Ձեզանից ակնկալվում է լինել ուշադիր մանրուքների նկատմամբ,
- Պատրաստ լինել թիմային աշխատանքի:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ հնգօրյա։
Ռոյալ Իմպորտ ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող ավելի քան 50 ընկերությունների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, որոնցից են Divella, Nestle, Dole, Loacker, Laica, Nabegհlavi, Witor's, Flensburger, BIP, PEZ, OKF և այլ ընկերություններ։ Տարիների ընթացքում կարողանալով միավորել ընկերությունում բազմամյա վաստակ ունեցող մարդկանց փորձը, գիտելիքները, խորհուրդը և երիտասարդ մասնագետների ներուժը, մենք կարողացել ենք մեր ուրույն տեղը զբաղեցնել և վստահելի գործատուի համբավ ստեղծել աշխատաշուկայում։