
Առաքիչ
Աթենք ՍՊԸ
Նկարագրություն
Աթենք ընկերությունն աշխատանքի է հրավիրում առաքիչների, ներմուծված հումքի վաճառքի թիմում աշխատելու համար:
Պարտականություններ
- Պահեստից ստուգել և ընդունել շուկայի զարգացման պատասխանատուի (ՇԶՊ) կողմից կազմված պատվերն ու անհրաժեշտ բոլոր ուղեկցող փաստաթղթերը,
- Պատվերին համապատասխան բարձել ապրանքը և ապահովել մեքենայի սրահում ապրանքների ճիշտ դասավորվածությունը,
- Ապահովել ապրանքների անվնաս առաքումը վաճառակետեր,
- Վաճառակետերում ստուգել ապրանքների քաշերը և կատարել համապատասխան հաշվարկ,
- Օրվա ընթացքում առաքված ապրանքի և կատարված գործարքների վերաբերյալ լրացնել երթուղի և կատարել հաշվարկ,
- Վաճառակետի պատասխանատուների հետ հաստատել և պահպանել դրական միջանձնային հարաբերություններ, ապահովելով որակյալ և բարեխիղճ սպասարկում,
- Կատարել առաքիչի պարտականություններից բխող տնօրինության այլ ցուցումներ և հանձնարարություններ:
Պահանջներ
- Պարզ հաշվարկներ կատարելու կարողություն,
- Հաղորդակցվելու հմտություն։
Հավելյալ նշումներ
- Հարցերի դեպքում զանգահարել 043 00-35-10 հեռախոսահամարով:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա, հանգստյան օրը՝ կիրակի։
Աթենք ընկերությունը զբաղվում է մսամթերքի արտադրությամբ: