Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Առաքիչ

Brand Leader

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ`
27.06.2025

Նկարագրություն

«ԲրենդԼիդեր» ՀՁ ՍՊ Ընկերությունը փնտրում է երիտասարդ աշխատակիցների` առաքիչի թափուր հաստիքը համալրելու նպատակով:

Պարտականություններ

  • Բեռնել ավտոմեքենան համաձայն օրվա պատվերների,
  • Բեռնաաթափել առաքող մեքենան վաճառակետում՝ համաձայն պատվերի,
  • Ստանալ գումար վաճառակետերից,
  • Ստուգել հաշիվ-ապրանքագրի վրա ստորագրության և կնիքի առկայությունը,
  • Ապահով տեղափոխել ապրանքը։

Պահանջներ

  • Ցանկալի է աշխատանքային փորձ,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Պարտաճանաչ մոտեցում աշխատանքին,
  • Պատասխանատվության զգացում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր` երկուշաբթի-շաբաթ՝ 8:30-18:00, կիրակի օրը՝ հանգիստ:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV):

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, ք.Երևան, 0074, Ներքին Շենգավիթ 11փող. 1շենք
Բրենդ Լիդեր ՀՁ ՍՊԸ -ն լայն սպառման ապրանքների ներմուծմամբ զբաղվող մասնագիտացած առաջատար ընկերություն է : Բրենդ Լիդեր ՀՁ ՍՊԸ հանդիսանում է Ինտերմիլկ ՀՁ ՍՊԸ իրավահաջորդը, որը հիմադրվել է 2002 թ. նոյեմբերի 15-ին: Գործունեության առաջին տարում ընկերությունը միայն մեկ ապրանքանիշ էր ներկայացնում Հայաստանում(Ehrmann), 2003 թ. ավելանում է նաև Hochland ապրանքանիշը: Այսօր Բրենդ Լիդեր ընկերությունը հանդիսանում է միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշերի բացառիկ ներկայացուցիչը Հայսատանում: Բարձրորակ ապրանքները, երկարատև համագործակցությունը , մրցակցային գները և վաճառքի մեծ ծավալները թույլ են տալիս գրավել մեր հաճախորդների և գործընկերների վստահությունը: 2004թ. տեղի ունեցած "Armenia EXPO 2004" -ի փակման արարողության ժամանակ "Ինտերմիլկ" ընկերությունն ստացել է 4 ոսկե մեդալներ` որպես " Բարձր որակ" մրցույթի հաղթող: 2005թ. սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել "Armenia EXPO 2005" -ի փակման պաշտոնական արարողությունը, որի ժամանակ ցուցահանդեսի մասնակիցներին հանձնվել են դիպլոմներ, իսկ "Բարձր որակ" մրցույթի հաղթողներին` ոսկե մեդալներ:7 ոսկե մեդալ և գրան պրին ստացել է "Ինտերմիլկ" ընկերությունը: Մենք տիրապետում ենք շուկային վերաբերող խորը գիտելիքների` հիմնված շուկայական ուսունասիրությունների և երկարատև փորձի հիման վրա:Տասնչորս տարվա աշխատանքի շնորհիվ ԲրենդԼիդեր ընկերությունը ձեռք է բերել մասնագիտացած և հուսալի գործընկերոջ համբավ:
Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե


Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում