
Առաքիչ
«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ
Նկարագրություն
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում առաքիչների՝ ընկերության ապրանքատեսականին հաճախորդներին հասցնելու համար:
Պարտականություններ
Կատարողականի առաջին նպատակն է` կազմակերպել պատրաստի արտադրանքի առաքման գործընթացը։
Հիմնական գործառույթներն են՝
- Պահեստներից ընդունել Շուկայի զարգացման պատասխանատուի (ՇԶՊ) կողմից կազմված պատվերը և անհրաժեշտ բոլոր ուղեկցող փաստաթղթերը,
- Ստուգել ապրանքների փաթեթավորման ամբողջականությունը, կատարել և հետևել բեռի բարձման և բեռնաթափման աշխատանքներին, ապրանքատեսակների տեղակայվածությանն ու դասավորվածությանը արկղերում և բեռնախցիկում,
- Պահպանել արտադրանքի անվտանգության և պահպանման կանոնները՝ վերջինիս տեղափոխման ժամանակ,
- Կատարել իր պարտականությունների հետ առնչվող տնօրինության այլ ցուցումներն ու հանձնարարությունները,
- Իրականացնել գումարի հետգանձման գործընթացն՝ ըստ կարգի,
- Կազմակերպել հետ վերադարձի գործընթացը համապատասխան պահեստում,
- Բեռնախցիկի պարունակությունը ներկայացնել գույքագրման,
- Հաշվապահության հետ համապատասխանեցնել և հաստատել օրական հաշվարկները
- Հաշվարկի արդյունքի հետ անհամաձայնության դեպքում անմիջական ղեկավարի հետ միասին վերլուծել անհամաձայնության հիմքերը և վերացնել դրանք:
Կատարողականի երկրորդ նպատակն է` ամրապնդել միջթիմային համագործակցությունը՝
Հիմնական գործառույթներն են՝
- Ակտիվորեն համագործակցել ՇԶՊ-ի, վաճառքի թիմի ղեկավարի և մնացած անդամների հետ,
- Պահպանել հետադարձ կապը պատրաստի արտադրանքի պահեստի հետ,
- Ակտիվ մասնակցություն ունենալ թիմի կողմից մշակվող վաճառքի խթանման միջոցառումներին
- Իրականացնել ռազմավարական քայլեր՝ միտված վաճառքի ծավալների աճին:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- 1-3 տարվա աշխատանքային փորձ վաճառքի և սպասարկման ոլորտում,
- ՀՀ աշխարհագրական կառուցվածքի մասին տարրական գիտելիքների առկայություն. Քանի որ վաճառքի թիմի աշխատանքի բնույթն այնպիսին է, որ աշխատակիցները շրջում են Հայաստանի տարբեր մարզերում, ուստի, աշխարհագրական կառուցվածքի մասին նվազագույն գիտելիքները կօգնեն աշխատանքի արագ և օպտիմալ կազմակերպմանը,
- Վաճառքի և ապրանքների ճիշտ ներկայացման հմտություններ. Բացի ապրանքները առաքելուց շատ կարևոր է, որ առաքիչը կարողանա նաև տեսականին պատշաճ ներկայացնել վաճառակետերում,
- Հաղորդակցման հմտություններ. Վաճառքի ոլորտում հաճախորդների ճիշտ հաղորդակցումը արդյունք ստանալու համար շատ կարևոր դեր է խաղում։
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: