Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Առաջխաղացման բաժնի համակարգող / մենեջեր

Ալֆա Ֆուդ Սերվիս ՓԲԸ

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ`
15.11.2026

Նկարագրություն

Փնտրում ենք նախաձեռնող, կազմակերպված և ստեղծագործ մասնագետի, ով կզբաղվի Ընկերության և ներկայացվող բրենդների առաջխաղացման նախագծերի պլանավորմամբ, կազմակերպմամբ և իրականացմամբ, SMM ակտիվությունների կառավարմամբ, ինչպես նաև դիզայնի և վիզուալ հաղորդակցության աշխատանքների համակարգմամբ։

Մեզ անհրաժեշտ է մասնագետ, ով կարող է տեսնել նախագիծն ամբողջությամբ՝ հասկանալ նպատակը, առաջարկել լուծումներ, պլանավորել աշխատանքները, համակարգել ներգրավված մասնագետներին և գործընթացը հասցնել վերջնական, որակյալ արդյունքի։

Պարտականություններ

  • Մասնակցել ընկերության տարեկան և եռամսյակային առաջխաղացման պլանների մշակմանը և ապահովել դրանց իրականացումը։
  • Կառավարել միաժամանակ մի քանի առաջխաղացման նախագիծ՝ վերահսկելով ժամկետները, ռեսուրսները և վերջնական արդյունքները։
  • Համակարգել վաճառքի, կատեգորիաների կառավարման և այլ թիմերի հետ համատեղ իրականացվող առաջխաղացման նախագծերը։
  • Կազմակերպել ցուցահանդեսներ, դեգուստացիաներ, վարպետաց դասեր, բրենդային ակտիվացումներ և այլ մասնագիտական միջոցառումներ։
  • Համակարգել գովազդային ընկերությունների, տպագրատների և առաջխաղացման այլ նյութերի արտաքին մատակարարների հետ աշխատանքները։
  • Պլանավորել և համակարգել Ընկերության և բրենդների SMM ռազմավարությունն ու կոնտենտը։ Վերահսկել առաջադրանքների ժամանակին և որակյալ իրականացումը։
  • Համակարգել առաջխաղացման նյութերի, վիզուալ կոնցեպտների ու դիզայնի մշակման/իրականացման աշխատանքները՝ ապահովելով բրենդային միասնական ոճը։
  • Վերահսկել թվային և տպագիր նյութերի որակն ու տեխնիկական համապատասխանությունը։
  • Հետևել շուկայի և թվային հաղորդակցության միտումներին, վերլուծել արդյունքները և առաջարկել նոր գաղափարներ ու լուծումներ։

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա համապատասխան աշխատանքային փորձ,
  • Adobe Photoshop, Illustrator, InDesign ծրագրերի իմացություն, Figma-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Թվային և տպագիր նյութերի պատրաստման փորձ,
  • Բրենդային ինքնության և վիզուալ կոմունիկացիայի սկզբունքների իմացություն,
  • Կոմպոզիցիայի, գույնի, տիպոգրաֆիայի և վիզուալ հիերարխիայի լավ ընկալում,
  • Ստեղծագործական մտածողություն և նոր գաղափարներ առաջարկելու կարողություն,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն և բարձր ճշգրտություն,
  • Միաժամանակ մի քանի նախագծերի հետ աշխատելու և ժամկետները պահպանելու կարողություն,
  • Հայերենի գերացազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Ժամանակակից AI դիզայնի գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Armenia, Yerevan, Ara Sargsyan Street, 4
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
+374 91 727740

Ալֆա Ֆուդ Սերվիս ընկերությունը արդեն ավելի քան երկու տասնամյակ է, ինչ Հայաստանում ձևավորում է համի նոր մշակույթ՝ ներմուծելով աշխարհի առաջատար բրենդերի կողմից արտադրված բարձրորակ հացաբուլկեղենի և հրուշակեղենի բաղադրիչներ, պրեմիում դասի սննդամթերք, ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքներ։

Ներկայումս ընկերությունը Հայաստանում համագործակցում է շուրջ 3000 հյուրանոցների, ռեստորանների, սրճարանների (HoReCa), մանրածախ ցանցերի և խանութների, ինչպես նաև հացաբուլկեղենի և հրուշակեղենի արտադրողների հետ՝ մատակարարելով նրանց համաշխարհային առաջատար արտադրողներից միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապտասխան որակյալ ապրանքների լայն և շարունակաբար ընդլայնվող տեսականի։

Իր գործունեության ընթացքում Ալֆա Ֆուդ Սերվիսը հաջողել է ձևավորել ոչ միայն մատակարարման կայուն և բարձրորակ համակարգ, այլ նաև դարձել է մասնագիտական ստանդարտների և ոլորտային զարգացման շարժիչ ուժ։ Այս շրջանակում մենք հյուրընկալության և հանրային սննդի ոլորտի հայաստանյան գործընկերին տրամադրում ենք համալիր աջակցություն՝ ներառյալ տեխնոլոգիական խորհրդատվություն, օպտիմալացման լուծումներ և մարքեթինգային ուղեկցություն։

Ընկերությունը կարևոր դեր ունի նաև մասնագիտական համայնքների զարգացման գործում, քանզի պարբերաբար կազմակերպում է կրթական ծրագրեր, վարպետության դասեր, դեգուստացիաներ և մասնագիտական վերապատրաստումներ սեփական ուսումնական հարթակներում և արտասահմանում։

2020 թվականից սկսած Ալֆա Ֆուդ Սերվիսը զարգացնում է նաև սեփական մանրածախ բրենդների՝ «The House» պրեմիում ալկոհոլային խմիչքների ու դելիկատեսների և «The Bake House» հացաբուլկեղենի ու հրուշակեղենի արտադրության համար նախատեսված բաղադրիչների և մասնագիտական սարքավորումների խանութների ցանցը։

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Free meals
Անվճար սնունդ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում