Առաջատար ճարտարագետ
Դոմուս
Նկարագրություն
Դերը: Պատասխանատու է խողովակաշարային համակարգերի մոնտաժի, գործարկման և հետագա սպասարկման համար։
Պարտականություններ
- Ջեռուցման, ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղի) և այլ խողովակաշարային համակարգերի մոնտաժի կազմակերպում և տեխնիկական հսկողություն։
- Հակահրդեհային և թույլհոսանքային համակարգերի (слаботочные системы) մոնտաժի կազմակերպում և տեխնիկական վերահսկում:
- Ինժեներական նախագծային լուծումների վերլուծություն՝ մինչև աշխատանքների մեկնարկը խնդիրները բացառելու համար։
- Համակարգերի հիդրավլիկ փորձարկումների (ճնշման փորձարկում) իրականացում և ակտերի ստորագրում։
- Սարքավորումների (կաթսայատներ, պոմպակայաններ) գործարկում կարգաբերում և հետագա տեխնիկական սպասարկման կազմակերպում։
Պահանջներ
- Բարձրագույն ինժեներական կրթություն (Ջերմագազամատակարարում և օդափոխություն, Ջրամատակարարում կամ հարակից)։
- Ինժեներական համակարգերի մոնտաժի և սպասարկման փորձ (նվազագույնը 3 տարի)։
- Ժամանակակից ինժեներական սարքավորումների և նյութերի տեխնիկական բնութագրերի իմացություն։
- Նախագծային փաստաթղթերը կարդալու և սխալներ հայտնաբերելու հմտություն։
- Համակարգչային գրագիտություն:
Հավելյալ նշումներ
- 6-օրյա աշխատանքային գրաֆիկ
- Աշխատավայր՝ ք. Երևան, Արարատյան 90/9ա
Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։
2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:
Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։
Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 6 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: