Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Արագ արձագանքման ծառայության փորձագետ

ԷՖԵՍ ապահովագրական ՓԲԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ, Ապահովագրություն
Վերջնաժամկետ`
19.07.2026

Նկարագրություն

Բարձրակարգ ապահովագրական ծառայություններ մատուցող «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը ընդլայնում է իր թիմը և փնտրում կազմակերպված, պատասխանատու և հաճախորդամետ մասնագետների համալրելու Արագ արձագանքման ծառայության փորձագետի հաստիքը։

Աշխատանքի գրաֆիկ ՝ Հերթափոխային

Պարտականություններ

  • Պատահարների ահազանգերի ընդունում և օպերատիվ արձագանք,
  • Պատահարի մանրամասների ճշգրիտ արձանագրում և ապահովագրական հայտի բացում համակարգում,
  • Անհրաժեշտության դեպքում պատահարի վայրի այցելություն և սպասարկում,
  • Բացատրագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում,
  • Հաճախորդին հետագա քայլերի վերաբերյալ պարզաբանումների տրամադրում,
  • Կանչի թերթիկների և փաստաթղթերի կցում համակարգ,
  • Վնասված տրանսպորտային միջոցի լուսանկարահանում,
  • Վնասված տրանսպորտային միջոցի տեղափոխման և վերանորոգման կետին հանձնման գործընթացի կազմակերպում,
  • Համագործակցություն պարեկային ծառայության աշխատակիցների հետ,
  • Դեպքի վայրում հաճախորդին անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում,
  • Անհրաժեշտ արձանագրությունների և այլ ուղեկցող փաստաթղթերի կազմում։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ցանկալի է՝ ֆինանսների, ապահովագրության կամ հարակից ոլորտում),
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ սպասարկման կամ ապահովագրական ոլորտում,
  • B կարգի վարորդական վկայականի առկայություն,
  • Համակարգչային ծրագրերով աշխատելու հմտություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հաճախորդամետ մտածելակերպ և հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու և սթրեսային իրավիճակներում արդյունավետ աշխատելու կարողություն,
  • Տեխնիկական սարքերի (սմարթֆոն, ֆոտոխցիկ և այլն) կիրառման հմտություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Խնդիրների լուծման և բանակցություններ վարելու հմտություն,
  • Թիմում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

  • Մրցակցային աշխատավարձ,
  • Բոնուսային համակարգ,
  • Առողջության կամավոր ապահովագրություն,
  • Ծառայողական մեքենայի տրամադրում կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում,
  • Բջջային կապի ծախսերի փոխհատուցում,
  • Ուսուցման հնարավորություն,
  • Մասնագիտական աճի հնարավորություն,
  • Աջակցող և պրոֆեսիոնալ թիմ:
Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, Երեւան, Յա. Զարոբյան 11
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
37410700800

«ԷՖԵՍ»-ը բազմամյա ակունքներով, բայց նորովի հիմնադրված Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերություն է։

Ընկերության արմատները հասնում են 1997 թվական, իսկ այսօր Ընկերությունը ներկայանում նոր ոճով, նոր համարձակությամբ, նոր առաքելությամբ՝ պահպանելով տարիներով ձևավորած սկզբունքները և ավանդույթները։

Ընկերությունը բարձրակարգ ապահովագրական ծառայություններ է մատուցում անհատներին և կազմակերպություններին՝ պաշտպանելով նրանց զանազան ռիսկերից:

Թեև ընկերությունը նոր է, սակայն առանց որևէ կասկածի, կարելի է վստահորեն փաստել, որ ընկերության աշխատակիցները Հայաստանի ապահովագրական և ֆինանսական համակարգի ամենաակնառու ներկայացուցիչներից են, որոնք ստեղծել և տարիներ շարունակ սպասարկել են երկրի ամենամեծ և ամենաբազմազան ապահովագրական պորտֆելը:

«ԷՖԵՍ»-ի գերնպատակն է զարգացնել ապահովագրության մշակույթը Հայաստանում, նախաձեռնությունն է՝ տալ հանրությանը անհրաժեշտ գործիքներ՝ խելացի և գիտակցված ֆինանսական որոշումներ կայացնելու համար, իսկ շարժիչ ուժն է Թիմը՝ նպատակասլաց, բանիմաց և աճող։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում