Արաբերեն լեզվի մասնագետ
Գրանդ Տոբակո
Նկարագրություն
Արաբերենի մասնագետը պատասխանատու է փաստաթղթերի ճշգրիտ մշակման, թարգմանության, միջազգային գործընկերների հետ հաղորդակցության և բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար։
Պարտականություններ
- Իրականացնել արաբերեն, հայերեն և անհրաժեշտության դեպքում անգլերեն լեզուներով փաստաթղթերի գրավոր թարգմանություններ։
- Ուսումնասիրել և մշակել փաստաթղթեր։
- Ապահովել արաբերեն լեզվով ստացվող և ուղարկվող փաստաթղթերի ճշգրտությունն ու համապատասխանությունը։
- Վարել գործնական նամակագրություն միջազգային գործընկերների և համապատասխան կազմակերպությունների հետ։
- Համագործակցել ընկերության տարբեր ստորաբաժանումների հետ։
- Մասնակցել ապրանքային նշանների, փաստաթղթերի և այլ իրավական նյութերի նախապատրաստման և մշակման աշխատանքներին։
- Ապահովել փաստաթղթերի համակարգված հաշվառումը, արխիվացումն ու գաղտնիության պահպանումը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Արաբերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
- Հայերենի գերազանց իմացություն
- Անգլերենի լավ իմացություն
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ թարգմանության, միջազգային համագործակցության կամ հարակից ոլորտում (կդիտարկվի որպես առավելություն)
- MS Office (MS Word, MS Excel, Outlook) փաթեթի լավ իմացություն։
- Վերլուծական մտածողություն և տեղեկատվությունը ճշգրիտ մշակելու ունակություն
- Պատասխանատվության բարձր զգացում և մանրուքների նկատմամբ ուշադրություն
- Գերազանց հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
- Նախաձեռնողականություն և ինքնուրույն աշխատելու կարողություն
- Բարեվարքություն
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն։
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից։
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr
«Գրանդ Տոբակո» ընկերության հիմնադրումը 1997 թվականին հանդիսացավ հայրենական արդյունաբերության վերակենդանացման կարևոր քայլերից մեկը: Ընկերության հիմնադիր Հրանտ Վարդանյանն ի սկզբանե շեշտը դրեց արտադրանքի որակի շարունակական բարձրացման վրա: Այդ ուղղությամբ կատարված տարիների քրտնաջան աշխատանքը թույլ տվեց ընկերությանը ոչ միայն գրավել տեղական շուկայի մեծ մասը, այլև դառնալ Հայաստանի խոշոր արտահանողներից մեկը՝ պարբերաբար մուտք գործելով նորանոր շուկաներ արտերկրում: Ընկերությունը իրականացրել է հարյուր միլիոնավոր դոլարի ներդրումներ՝ ուղղված տեխնիկական և տեխնոլոգիական վերազինմանը՝ համագործակցելով հոսքագծեր և լաբորատոր սարքավորումներ արտադրող աշխարհի առաջատար ընկերությունների հետ: Վերազինմանն ուղղված մեծածավալ ներդրումները շարունակվում են նաև այսօր: Արտադրանքի հիմքը բարձրորակ հումքը և օժանդակ նյութերն են, որոնք ևս ձեռք են բերվում աշխարհի լավագույն մատակարարներից: Արդեն շուրջ 20 տարի է, ինչ ընկերության կառավարման համակարգը համապատասխանում է ISO 9001 Որակի կառավարման միջազգային ստանդարտի պահանջներին և պարբերաբար ստուգվում է TUV միջազգային հեղինակավոր աուդիտորական կազմակերպության կողմից:
Ընկերությունը դարձել է Հայաստանի արդյունաբերության կարևոր սյուներից մեկը, առանց որի անհնար է պատկերացնել հայրենական տնտեսությունը: Այսօր «Գրանդ Տոբակո» ընկերությունն ապահովում է շուրջ 1500 աշխատատեղ, ինչպես նաև սպառում է գյուղացիական բազմաթիվ տնտեսությունների կողմից աճեցված ծխախոտահումքը՝ կայուն եկամուտ ապահովելով նաև այդ տնտեսություններում աշխատողների համար: Բացի այդ՝ վերջին տարիներին ընկերությունը մշտապես զբաղեցրել է Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի առաջին հորիզոնականները, իսկ 2019 թ. տվյալներով՝ գլխավորում է այդ ցանկը: