Ապրանքների հաշվառման հաշվապահ
Արմ Պետրոլ ՍՊԸ
Նկարագրություն
Վառելիքի մանրածախ և մեծածախ վաճառքով զբաղվող ընկերության գրասենյակում պահանջվում է ապրանքների հաշվառման հաշվապահ։
Աշխատավարձը սկսած՝ 250 000 դրամից։
Պարտականություններ
- Taxservice.am հաշիվ ապրանքագրերի մուտք ՀԾ ծրագիր և համապատասխան ձևակերպումների կատարում,
- Ապրանքների մուտքագրման և վաճառքների ձևակերպում 1C և ՀԾ ծրագրեր,
- Մնացորդների հսկման և գույքագրումների փաստաթղթերի ձևակերպում 1C և ՀԾ ծրագրեր,
- Պաշարների հաշվառում,
- Վաճառքների վերլուծության իրականացում՝ ըստ ապրանքատեսականու և վաճառասրահի։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն հաշվապահական, տնտեսագիտական ուղղվածությամբ,
- Աշխատանքային փորձ որպես հաշվապահ
- Հաշվապահական գիտելիքներ
- ՀԾ, 1C ծրագրերի լավ իմացություն,
- MS Excel-ի լավ իմացություն,
- Աշխատասիրություն,
- Թիմային աշխատանք։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10։00-19։00, շաբաթ՝ 10։00-16։00, ընդմիջում՝ 13։00-14։00։
Գրասենյակի հասցե՝ ք․Երևան, Ազատության 14։
Դիմել կարող են միայն նշված պահանջներին համապատասխան անձինք, խնդրում ենք խնայել մեր և Ձեր ժամանակը։
Արմ Պետրոլ ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին և մինչ օրս զբաղվում է վառելիքի մանրածախ և մեծածախ վաճառքով, ինչպես նաև իրականացնում է հեղուկ գազի ներմուծում ՌԴ-ից։ Արմ Պետրոլ ընկերությանն են պատկանում նաև ԷԼԻՏ ավտոլվացման կետերն իրենց սրճարաններով։ Ընկերությունում աշխատում են շուրջ 200 աշխատակիցներ։
Մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր ջերմ թիմում:)