
Ապրանքների ընդունման բաժնի աշխատակից (օպերատոր)
Carrefour Armenia
Նկարագրություն
Քարֆուր սուպերմարկետը փնտրում է ակտիվ աշխատաելու և սովորելու ձգտում ունեցող աշխատակիցների։
Փնտրում ենք ՝ ընդունման բաժնի հսկիչ-ընդունողներ, Քարֆուր սուպերմարկետի տարբեր մասնաճյուղերում աշխատելու համար։
Պարտականություններ
- Ապրանքների մուտքագրում/ ելք/ վերադարձ,
- Մատակարարված յուրաքանչյուր ապրանքի ստուգում, հաշվառում,
- Մատակարարված ապրանքի որակի և քանակի ստուգում,
- Վերադարձի կազմակերպում, ամենօրյա բանակցությունների վարում։
Պահանջներ
- Կրթություն՝ միջին,
- Աշխատանքային փորձ՝ պարտադիր համանման ոլորտում,
- Պարտադիր հմտություններ՝ ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն, 1C ծրագրի իմացություն,
- Ցանկալի հմտություններ՝ MC Office փաթեթի իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ 6 օրյա։
Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:
Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:
Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:
Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։
Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով: