
Ապրանքների ընդունման բաժնի աշխատակից
Carrefour Armenia
Նկարագրություն
Քարֆուր Հայաստանը ընդլայնվում է և փնտրում է ընդունման բաժնի աշխատակիցների, ովքեր պատասխանատու կլինեն ապրանքների ընդունման, ճիշտ քանակի առկայության համար:
Պարտականություններ
- Մատակարարներից ապրանքների ընդունում, սքանավորում,
- Ապրանքացանկում ճիշտ քանակության ստուգում, ժամկետների հետևում,
- Բաժնի ղեկավարի հանձնարարությամբ աշխատանքային գործառույթներից բխող այլ հանձնարարությունների կատարում
Պահանջներ
- Աշխատանքային փորձը համանման ոլորտում ցանկալի է,
- Համակարգչային գրագիտություն,
- Ժամանակի կառավարման կարողություն,
- Թիմակիցներին օգնելու պատրաստակամություն,
- Մանրուքների նկատմամբ ուշադրություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքը 8 ժամյա է, ներառյալ 1 ժամ ընդմիջում
Տրամադրվում է բժշկական ապահովագրության փաթեթ
Մանրամասների և հարցազրույցին գրանցվելու համար կարող եք դիմել ուղարկելով ինքնակենսագրական, կամ նամակի միջոցով։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով։
Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:
Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:
Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:
Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։
Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով: