Ապրանքային մուտքի և ապրանքաշրջանառության օպերատոր
Վենեցիա Հյուրանոց
Նկարագրություն
Մեր թիմին անհրաժեշտ է պատասխանատու և ուշադիր Ապրանքային մուտքի և ապրանքաշրջանառության օպերատոր, ով պատրաստ է իրականացնել ընկերության պահեստային և հաշվապահական տվյալների ճշգրիտ հաշվառումը, փաստաթղթաշրջանառության վարումը և taxservice.am (ՊԵԿ) համակարգով աշխատանքը։
Պարտականություններ
- Ապրանքների մուտքագրում. Մատակարարներից ստացված ապրանքների մուտքագրում հաշվապահական կամ պահեստային ծրագրեր։
- Փաստաթղթաշրջանառության վարում. Ստացված ապրանքների հաշիվ-ապրանքագրերի հանձնման-ընդունման ակտերի և ուղեկցող փաստաթղթերի ստուգում և համադրում փաստացի ստացված քանակի հետ:
- Ապրանքաշրջանառության վերահսկում. Ապրանքների շարժի (տեղաշարժ պահեստից վաճառասրահ կամ այլ պահեստներ), ելքերի և մնացորդների ամենօրյա հաշվառում:
- Գույքագրում (Ինվենտարիզացիա). Մասնակցություն պարբերական և պլանային գույքագրումներին, փաստացի մնացորդների և ծրագրային տվյալների համադրում, պակասորդների կամ ավելցուկների պատճառների բացահայտում:
- Վնասված կամ վերադարձվող ապրանքների հաշվառում. Խոտանված, ժամկետանց կամ վերադարձի ենթակա ապրանքների ձևակերպում և վերադարձի փաստաթղթերի կազմում:
Պահանջներ
-
Հաշվապահական / պահեստային ծրագրերի իմացություն (Triosoft):
-
(ՊԵԿ) համակարգով աշխատելու հստակ հմտություն և փորձ:
-
Ուշադրություն մանրուքներին, պատասխանատվություն և թվերի հետ աշխատելու ունակություն:
-
Աշխատանքային փորձը համանման պաշտոնում պարտադիր է: