Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ապրանքանիշի ղեկավար (Brand Manager)

Sovrano

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
19.11.2025

Նկարագրություն

Սովռանո Ընկերությունը փնտրում է անգլերեն լեզվի գերազանց իմացությամբ փորձառու ապրանքանիշի ղեկավարի (Brand Manager), ով պատրաստ է իրականացնել ապրանքանիշի զարգացման, շուկայավարման ռազմավարությունների, մարքեթինգի և հաղորդակցության հետ կապված գործընթացները:

Պարտականություններ

  • Կառավարել ապրանքախմբի մատակարարման շղթան, ներքին և արտաքին շուկաների մոնիթորինգից մինչև վաճառք,
  • Հաստատել նոր գործնական կապեր,
  • Ներկայացնել առաջարկված տեսականու գնային համեմատականը, կատարել շուկայի և մրցակցային ապրանքների վերլուծություն ՝ սպառողների նախասիրությունները հասկանալու նպատակով,
  • Ներկայացնել Ընկերությունը տարատեսակ միջոցառումներին և ցուցահանդեսներին,
  • Վերլուծել վաճառքները ամսական/եռամսյակային/տարեկան կտրվածքով, գնահատել ապրանքատեսականու ժամկետները, սեզոնայնությունը և այլն,
  • Ներկայացնել տվյալ ապրանքատեսականու ամսական շրջանառության, ֆինանսական և վաճառքի հաշվետվություններ,
  • Հաստիքից բխող այլ գործառույթներ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Առնվազն 1-3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ՝ Excel-ի խորացված գիտելիքներ, Outlook, 1C, Bitrix24,
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Ժամկետներին հետևելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա՝ 09։00-18։00։

Առավելություններ

  • Բժշկական ապահովագրություն,
  • Մասնագիտական աճի իրական հնարավորություն,
  • Մրցունակ աշխատավարձ,
  • Առողջ և ջերմ աշխատանքային միջավայր,
  • Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն,
  • Ծառայողական փոխադրամիջոց,
  • Անվճար ավտոկայանատեղի:
Ընկերության մասին
address
Հասցե
Ա․ Միկոյան 37/7
address
Աշխատակիցների քանակ
151-500

Մենք Հայաստանում գործող խոշոր ներմուծող ընկերություն ենք, որը մասնագիտացված է ալկոհոլային խմիչքների, սուրճի, թեյի, քաղցրավենիքի, բարձրորակ սննդամթերքի, ինչպես նաև տնտեսական ապրանքների ներմուծման և մատակարարման ոլորտում։

«Սովռանո»-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ապրանք պետք է պատմի իր իսկ յուրահատուկ պատմությունը՝ իր երկրից, մշակույթից և համից։
Հենց այդպես ենք մենք ընտրում մեր գործընկերներին՝ վստահ լինելով, որ Հայաստան ենք ներմուծում բացառապես բարձր որակի, համաշխարհային չափանիշներին համապատասխանող ապրանքներ։

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ ժամանակ դեռևս Հայաստանում դիստրիբուցիայի համակարգ չկար, և վաճառքը հիմնականում իրականացվում էր երկու մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա։

Մենք հանդիսանում ենք Հայաստանում մի շարք միջազգային ճանաչում ունեցող բրենդների պաշտոնական ներկայացուցիչը։

  • Քաղցրավենիքի ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք հետևյալ միջազգային բրենդները՝ Sorini, Lacasitos, MARK SEVOUNI, Feletti, Balconi, Anthon Berg, Славянка, Duc do, LOTTE, ROSHEN, YEREVAN CHOCOLATE, Sonuar, Сладонеж, Grona, АВК, b&b, Caffarel, Хабев Бисквитная Фабрика․
  • Օղու ներմուծման ոլորտում մենք ներկայացնում ենք համաշխարհային ճանաչում ունեցող հետևյալ բրենդները՝ GANCIA, NEMIROFF, MAMONT, VALHALLA, MUJA, RUSSIAN STANDARD, Alcohol Siberian Group, G & J Distillers, Staritsky Levitsky, ROUST, SAZERAC, NALS MARGREID, SIBERIAN EXPRESS, FIREBALL․
  • Պարենային ապրանքների ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ DELVERDE, CAPUTO, Gorofalo, SACLA, VIRGILO, sterilgarda.
  • Մենք հանդիսանում ենք Unilever ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում և համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Scala, ЧЕРНЫЙ ЖЕМЧУГ, Бархатные ручки, Cто рецептов красоты, Лесной Бальзам, ЧИСТНАЯ ЛИНИЯ.
  • Սուրճի և թեյի ոլորտում մենք համագործակցում ենք հետևյալ բրենդների հետ՝ Illy, Dilmah, DAMMANN

Հենվելով որակի, վստահելիության և գերազանցության սկզբունքների վրա՝ մենք նպատակ ունենք հայ սպառողին տրամադրել միայն լավագույնը՝ աշխարհի առաջատար արտադրողներից։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում