Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ապրանքագետ-վերահսկիչ

Գրանդ Մաստեր

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ` 21.05.2025
Քաղաք` Մասիս
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Այս հաստիքում Դուք պատասխանատու եք լինելու Ընկերության ապրանքանյութական շարժի վերահսկողության համար։

Պարտականություններ

  • Համեմատել հաշիվ-ապրանքագրերի մուտքերը և ելքերը,
  • Վերահսկել պահեստի ապրանքները մուտքերը և ելքերը,
  • Մասնակցել գույքագրումներին,
  • Կատարել ստացվող և ուղարկվող թղթակցության համակարգում և պահպանել ընթացիկ արխիվի փաստաթղթերը (էլեկտրոնային և թղթային տարբերակներով),
  • Ապահովել գործերի պահպանությունը և սահմանված ժամկետներում արխիվ հանձնումը,
  • Պատասխանել հեռախոսազանգերին, տալ անհրաժեշտ ինֆորմացիա,
  • Իրականացնել վերահսկողություն հանձնարարականների կատարման նկատմամբ։

Ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Համակարգչային հմտություններ՝ MS Office – Word, Excel, 1C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • Ապրանքագիտույթուն,
  • Հաշվարկներ կատարելու հմտություն,
  • Պարտաճանաչություն,
  • Սթրեսակայունություն,
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ,
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ,
  • Պատասխանատվության զգացում,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Բարեվարքություն (աշխատանքային պարտականություններն ազնվորեն, բարեխղճորեն կատարում, աշխատանքային հարաբերությունների մեջ օրինավոր, պարկեշտ վարքագծի դրսևորում):

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում,
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև,
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն,
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից,
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար,
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավիրվեր ստանալ,
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները և արտոնությունները

  • Ուսուցման և զարգացման ծրագրերի ծախսերի փոխհատուցում,
  • Կարիերային աճ և մասնագիտական զարգացում,
  • Ազատ ժամերի տրամադրում ադմինիստրատիվ աշխատակիցներին,
  • «Գրանդ Սպորտ»-ի սպորտային փաթեթների զեղչեր Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին,
  • Անվճար ուղևորափոխադրում (Մասիս),
  • Անվճար ավտոկայանատեղի,
  • Մատչելի գներով ճաշարան,
  • Պարգևատրման համակարգ,
  • Թիմային միջոցառումներ,
  • Գումար ամուսնության կապակցությամբ,
  • Գումար ծննդյան օրվա կապակցությամբ,
  • Գումար երեխաների ծնվելու կապակցությամբ,
  • Վճարովի ամուսնական արձակուրդ,
  • Ամանորյա նվեր-փաթեթ և գումար,
  • Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Զեղչեր այլ կազմակերպություններում։
Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, Ք. Մասիս, Հրանտ Վարդանյան 8
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
099127545

«Գրանդ Մաստեր»-ն իր գործունեությունը ծավալում է 2006 թվականից: Մինչ այդ ընկերության տարածքում գործում էր 1969 թ.-ին հիմնադրված «Մասիսի Գոֆրոտարա» արտադրական ձեռնարկությունը, որը զբաղվում էր բացառապես գոֆրոտարայի արտադրությամբ: Հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի կողմից ձեռք բերվելուց հետո՝ կազմակերպությունն ընդգրկվեց Հայաստանում ձեռարկությունների խոշորագույն խմբի՝ «Գրանդ Հոլդինգ»-ի կազմի մեջ։ Տվյալ իրադարձությամբ տրվեց մեկնարկ բազմաթիվ նոր ծրագրերի և խոշոր ներդրումների: Պահպանելով գործունեության մասնագիտացված տեսակը՝ ստեղծվեցին նոր արտադրության ճյուղեր․ կառուցվեցին օֆսեթ և խորը տպագրության արտադրամասերը։

Բացի արտադրության բարձր որակից, մեծ ուշադրություն է դարձվում Ընկերության կառավարման համակարգերին, ինչպես նաև ընկերության գործունեության արդյունքում շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցության կրճատմանը։ Գրանդ Մաստեր ընկերությունն ունի ISO 9001 և ISO 14001 միջազգային ստանդարտների հավաստագրեր, ինչպես նաև անցել է EcoVadis համակարգով գնահատում:

2024 թ.-ին գործարկվելու է թղթի, ստվարաթղթի, ինչպես նաև սանհիգիենիկ թղթի արտադրություն: Ծրագիրն իր մեջ ներառում է նաև թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի զարգացումը հասարակության բոլոր շերտերում՝ առաջատար և թվային տեխնոլոգիաների, հասարակայնության հետ կապի և իրազեկման միջոցների կիրառմամբ։ Հայաստանի տարածքում արդեն իսկ գործարկվել է թղթի թափոնների տեսակավորման և վերամշակման մշակույթի զարգացումը խթանող TAPON.AM նոր բջջային հավելվածը ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Business trips
Բիզնես գործուղումներ
Education reimbursement
Կրթության վճարի փոխհատուցում
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում