Ապառիկ վաճառքի մասնագետ
Կրեդո Ֆինանս ՈԻՎԿ ՓԲԸ
Նկարագրություն
Անհրաժեշտ է իրականացնել վարկային կազմակերպության ապառիկ վարկավորման զարգացման գործընթացը։
Պարտականություններ
- Կատարել շուկայի ուսումնասիրություն և նոր կազմակերպությունների որոնում,
- Կատարել զանգեր նոր կազմակերպություններին համագործակցության առաջարկով,
- Կատարել համագործակցության պայմանագրերի պատրաստում,
- Կատարել ընկերության օնլայն ծրագրի տեղադրումը, վաճառքի կետի աշխատակազմի ուսուցումը և հետագա աշխատանքի ընթացքում առաջացած հարցերի լուծումը,
- Կատարել աշխատանքներ Կազմակերպության մյուս բաժինների հետ նոր ապառիկ վարկատեսակի ստեղծման և հետագա սպասարկման նպատակով,
- Կազմել հաշվետվություններ կատարված աշխատանքի վերաբերյալ։
Պահանջներ
- Microsoft Office-ի հետ աշխատելու հմտություն,
- Օնլայն ծրագրի իմացություն։
“ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ” ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը իր գործունեությունը սկսել է 2013 թ. փետրվարի 5-ից: “ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ” ՈՒՎԿ ՓԲ ընկերության առաքելությունն է սպառողների հանդեպ ցուցաբերել անհատական մոտեցում, տրամադրել ճկուն և հարմարավետ ծառայություններ: Մեր նպատակն է դարձնել վարկերը հասանելի բոլորին և ունենալ բազմաթիվ հավատարիմ հաճախորդներ, որոնց համար մենք կհանդիսանանք լավ գործընկեր և օգնական: Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները` սպառողական, միկրո և փոքր առևտրային վարկերի տրամադրումն է: