Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ապառիկ ձևակերպող օպերատոր

ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՊՐՈՋԵՔՏ ՍՊԸ

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 220,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Եվրոբազա ընկերությանը անհրաժեշտ են ապառիկ ձևակերպող օպերատորներ

Պարտականություններ

  • Իրականացնել կանխիկ և ապառիկ վաճառքի ձևակերպումներ
  • Բարեհամբույր սպասարկել հաճախորդին

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտներում
  • 1-C ծրագրի գերազանց իմացություն
  • MS Office, Excel, E-invoicing իմացություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Աշխատանքային փորձը ցանկալի է
  • Թիմում աշխատելու կարողությունը պարտադիր է։

Հավելյալ նշումներ

Ընկերությունն ապահովում է նաև աշխատակիցների ԱՆՎՃԱՐ տեղափոխությունը:

Ընկերության մասին
address
Հասցե
Ք. Երևան Արին Բերդի 7
Phone
Հեռ.
011-30-30-33 / 033-12-00-12
Եվրոբազա ընկերությունը հիմնադրվել է 2015 թ-ի հունիսի 1-ին։ Հիմնադրման նպատակն է հայաստանյան շուկան դարձնել ավելի մրցունակ՝ համատեղելով մատչելիությունը բարձր որակի հետ։ Ընկերությունն իր սպառողին է ներկայացնում աշխարհահռչակ ընկերություններից ներկրված և Եվրոպական ստանդարտներին համապատասխանող ավելի քան 25000 անուն ապրանքատեսակ՝ ներառելով մանր և խոշոր կենցաղային տեխնիկա, համակարգչային սարքավորումներ, հեծանիվներ, մարզասարքեր, կահույքի լայն տեսականի՝ ինչպես ներկրված, այնպես էլ տեղում արտադրվող։ Մենք հանդիսանում ենք մի շարք հայտնի ընկերությունների պաշտոնական գործընկերը Հայաստանում, ինչպիսիք են՝ Polaris, TCL և այլն։ Լինելով էքսկլյուզիվ դիստրիբյուտոր՝ մենք ներկայացնում ենք ամերիկյան Polaris ընկերության ամենագնացները և ձյունագնացները Հայաստանում։ Մշտապես հանդես գալով նորովի՝ ձեռք ենք բերել հազարավոր հավատարիմ հաճախորդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, ովքեր բազմիցս համոզվել են, որ իսկապես գոյություն ունի մատչելիություն և բարձր որակ համադրությունը։ Մենք բարձր ենք գնահատում մեր սպառողների պահանջները և յուրաքանչյուրին ցուցաբերում ենք անհատական մոտեցում։ Իրականացնում ենք ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ վաճառք և ցանկության դեպքում ձեր կատարած գնումները ամենասեղմ ժամկետում կառաքենք ձեր իսկ նշած հասցեով։ Հիմնադրման օրվանից մեր ընկերությունը որդեգրել է բարձր որակ և մատչելի գին քաղաքականությունը։ Որակի և մատչելիության շրջանակներում տեղական կահույք արտադրող ընկերությունների ցանկում Եվրոբազան ևս առաջատար տեղ է զբաղեցնում և ունի իր ուրույն ձեռագիրը։ Այսօր ընկերությունն ունի ավելի քան 70 աշխատակից։ Մենք գնահատում ենք թիմային աշխատանքը, բարեհամբույր և պրոֆեսիոնալ սպասարկումը։ Եվրոբազա, սպասարկում ենք սիրով։
Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում