
Ապարատավար - օպերատոր
Միքս Գրուպ
Նկարագրություն
Ընկերությունը փնտրում է բարեխիղճ և կարգապահ ապարատավար օպերատոր արտադրամասում աշխատելու համար:
Պարտականություններ
- Արտադրական գործընթացի կազմակերպում
- Արտադրանքի համապատասխանության ապահովում՝ սահմանված նորմաներին ու որակներին
- Սարքավորումների անվտանգ և արդյունավետ օգտագործում
Պահանջներ
- Միջին մասնագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձ (ցանկալի է),
- Հաղորդակցման հմտություններ,
- Ժամանակի արդյունավետ կառավարում:
Հավելյալ նշումներ
աշխատանքային գրաֆիկ՝ 6 օրյա, կիրակի հանգստյան օր։
«Միքս Փեինթս» ՍՊԸ-ն հիմնադրվելով 1999թ.-ին և լինելով Հայաստանում շինանյութերի արտադրության առաջատարներից՝ զբաղվում է ջրադիսպերսիոն ներկերի, շինարարական չոր շաղախների, սալիկի սոսինձների, կապակցող նյութերի և այլ շինարարական ապրանքների արտադրությամբ: Ընկերությունը համագործակցում է տեղական ու արտասահմանյան ընկերությունների հետ, ներմուծում արտադրության համար նհրաժեշտ որակյալ հումք և սարքավորումներ: Մենք հաջողությամբ համագործակցում ենք նաև Հայաստանում շինարարության ոլորտի առաջատար ընկերությունների հետ, վայելում նրանց վստահությունը, որպես հուսալի գործընկեր:
Որակյալ հումքի, ժամանակակից գերմանական տեխնոլոգիաների, փորձառու մասնագետների, մշտական լաբորատոր վերահսկողության աշխատանքների շնորհիվ՝ ընկերությունը արդյունքում արտադրում է բարձրորակ արտադրանք: Ամեն տարի ընկերությունն ավելացնում է իր արտադրանքի տեսականին: Ընկերությունը հանդիսանում է նաև խոշոր հարկատու:
2024թ. ընկերությունը վերաբրենդավորվել է և այժմ ներկայանում է Միքս Գրուպ անվանմամբ, նոր տարբերանշանով և նորացված փաթեթավորմամբ։
Միքս Գրուպ՝ Քո լավագույն ընտրությունը