Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ապակու մշակման արտադրության օպերացիոն ղեկավար

Glasswork

Աշխատավայր` Նոր Նորք, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Գործադիր, Մենեջմենթ
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
27.08.2026

Նկարագրություն

Եթե դու ունես փորձ արտադրության կառավարման ոլորտում, տիրապետում ես Lean (օպտիմալ) արտադրության սկզբունքներին և գիտես՝ ինչպես ղեկավարել մարդկանց ու տեխնիկան, մենք սպասում ենք քեզ GLASSWORK գործարանի ապակու մշակման արտադրությունում։

Քո առաքելությունն է լինելու՝

  • Ղեկավարել և մոտիվացնել արտադրական թիմը,
  • Վերահսկել սարքավորումների անխափան աշխատանքն ու ժամկետների պահպանումը,
  • Բարձրացնել արտադրողականությունը՝ նվազեցնելով կորուստները։
  • Արտադրական գործընթացի արդյունավետ կառավարում՝ ներառյալ պլանավորում, վերահսկողություն, որակի հսկում և ռեսուրսների օպտիմալ օգտագործում։

Պարտականություններ

  • 1․ Արտադրության կառավարում

  • Իրականացում է արտադրության համար անհրաժեշտ հումք, նյութերի պատվիրում մատակարարման բաժնին
  • Կազմում է արտադրություն տրվող պատվերների պլանավորում։
  • Իրականացնում է ապակու մշակման արտադրության գործընթացների վերլուծություն և օպտիմիզացիա
  • Կառավարում է արտադրական և ՄՌԿ ռեսուրսներ, իրականացնում է արտադրական հնարավորությունների գնահատում և բաշխումը։
  • Հետևում է, որպեսզի արտադրությունը համապատասխանի տեխնոլոգիական գործընթացներին։
  • Վերահսկում է սարքավորումների ճիշտ շահագործումը։
  • 2․ Որակյալ արտադրանքի ապահովում

  • Իրականացնում է Ներքին աշխատանքային կանոնակարգերի սահմանում, ներդրում, վերահսկողություն։
  • Իրականացնում է տեխնոլոգիաների շահագործման ապահովում
  • Իրականացնում է որակի չափորոշիչների ներդրում և ապահովում
  • Աջակցում է տեխնիկական և տեխնոլոգիական մասով կարգերի, ընթացակարգերի և կանոնների մշակմանը
  • Աջակցում է հաստոցների արտադրողականության գնահատմանը
  • Վերլուծում և առաջարկում է անձնակազմի մասնագիտական գիտելիքների գնահատում, ուսուցում և ատեստավորում
  • 3. Աշխատանքային թիմի կառավարում

  • Կազմում և ներդնում է աշխատանքայի կարգապահության ապահովման ընթացակարգեր
  • Վերահսկում է աշխատակիցների հաճախումները, ստուգում և հաստատում է աշխատաժամանակի տեղեկագրերը
  • Կայացնում է որոշում հերթափոխների կազմակերպման վերբերյալ ըստ անհրաժեշտության։
  • Իրականացնում է աշխատակիցների ընտրություն, առաջխաղացում, հանդես է գալիս աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորելու և/կամ լուծելու առաջարկով։
  • Հաստատում և իրականացնում է արձակուրդների պլանավորում
  • Դիմում է անձնակազմի վերապատրաստման ըստ անհրաժեշտության։
  • Լուծում է աշխատակիցների միջև առաջացող խնդիրները։
  • 4. Ապակու մշակման արտադրության անխափան աշխատանքների ապահովում

  • Հաստոցների ճիշտ շահագործման և ընթացիկ սպասարկման ապահովում
  • Աջակցում է արտադրամասերի ձևավորմանը ըստ տեխնոլոգիաների
  • Աջակցում է հաստոցների մոնատաժային աշխատանքների իրականացմանը
  • Հանդիասանում է արտադրամասի գույքի լիակատար նյութական պատասխանատու անձ, իրականացնում և վերահսկում է հաստոցների պատասխանատվությունների բաշխումը
  • 5. Անվտանգության ապահովում

  • Կիրառում է ԱԱԽ (Աշխատանքի անվտանգության և խնամքի) կանոնները։
  • Իրականացնում է ստուգումներ՝ անվտանգության կանոնների պահպանման համար
  • 6. Ռեսուրսների կառավարում

  • Կառավարում է հումքի, նյութերի և էներգիայի սպառումը։
  • Աշխատում է պահեստի և մատակարարման բաժնի հետ։
  • 7. Տեխնիկական խնդիրների լուծում

  • Իդենտիֆիկացնում է տեխնիկական խափանումները։
  • Համագործակցում է տեխնիկական և տեխնոլոգիական ղեկավարի հետ։
  • Արագ արձագանքում է սարքավորումների խափանման, արտադրական վթարների կամ արտադրանքի խոտանի պարագայում։
  • 8. Տվյալների վերլուծություն և հաշվետվություն

  • Վերլուծում է արտադրողականությունը, կորուստները, արդյունավետությունը։
  • Ներկայացնում է հաշվետվություններ տնօրինությանը։

Պահանջներ

  • Արտադրության և տեխնոլոգիական գործընթացների լավ իմացություն
  • Թիմային կառավարման հմտություններ
  • Որակի և անվտանգության ստանդարտների իմացություն
  • Լավ վերլուծական և կազմակերպչական հմտություններ
  • Excel, ERP, 1C համակարգերի և արտադրական ծրագրերի իմացություն
  • Սթրեսակայունություն
  • Վելուծություններ իրականացնելու կարողություն
  • Թիմային աշխատանքի կարողություն
  • Կոնֆլիկտների կառավարման հմտություն

***GLASSWORK–ը գտնվում է Ջրվեժում։

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Քոչինյան փողոց, 13/11
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

 

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում