Ապակու հաստոցի սկսնակ օպերատոր
Ստեկո ՍՊԸ
Նկարագրություն
«Steko» ընկերությունն ընդլայնում է իր արտադրական թիմը և աշխատանքի է հրավիրում ակտիվ, աշխատասեր երիտասարդների՝ ապակու հաստոցների սկսնակ օպերատորի հաստիքի համար։
Աշխատանքային փորձն պարտադիր չէ․ մեր փորձառու մասնագետներն սովորեցնում են ողջ աշխատանքային գործընթացը։
Պարտականություններ
-
Իրականացնել ապակու տեխնոլոգիական մշակման աշխատանքները՝ համապատասխան հաստոցների կիրառմամբ։
-
Իրականացնել հաստոցների աշխատանքային ծրագրերի կարգավորում և ստուգում նախքան արտադրության սկիզբը։
-
Վերահսկել արտադրական ողջ ընթացքը հաստոցների գործարկման պահին։
-
Մշտապես հետևել հաստոցների տեխնիկական վիճակին և ապահովել դրանց անխափան աշխատանքը։
-
Խստորեն հետևել ընկերության աշխատանքային կանոնակարգերին, որակի չափորոշիչներին, ինչպես նաև արտադրական անվտանգության կանոնների պահպանմանը։
-
Ապահովել արդյունավետ հաղորդակցություն և թիմային համագործակցություն գործընկերների հետ։
Պահանջներ
- Բազային մաթեմատիկական գիտելիքներ՝ պարզ հաշվարկներ և չափումներ կատարելու համար։
-
Արտադրական հաստոցների աշխատանքային սկզբունքները և շահագործման կանոնները արագ յուրացնելու ունակություն։
-
Տեխնիկական առաջադրանքներին և գծագրերին համապատասխան ճշգրիտ աշխատանքի կատարում։
-
Սարքավորումների անվտանգ շահագործման և արտադրանքի որակի նկատմամբ բարձր պատասխանատվություն։
-
Սովորելու և մասնագիտական աճ գրանցելու մեծ ցանկություն։
-
Ֆիզիկական աշխատանք կատարելու ունակություն և պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-շաբաթ
Հասցե՝ Արին Բերդի փ 6/29,
Հեռ՝ 033505027
«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է:
«ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք: