Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ապակեփաթեթի վարպետ

Glasswork

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
11.11.2026

Նկարագրություն

Glasswork գործարանի ապակու մշակման արտադրական թիմին միանալու համար փնտրում ենք պատասխանատու և փորձառու ապակեփաթեթի վարպետներ, ով կապահովի ապակեփաթեթների պատրաստման գործընթացի արդյունավետ կազմակերպումն ու որակյալ իրականացումը։

Պարտականություններ

  • Ապակեփաթեթների պատրաստման աշխատանքների իրականացում՝ համաձայն տեխնոլոգիական պահանջների։

  • Ապակու լվացման, հավաքման, չորացման և հերմետիկացման աշխատանքների կատարում՝ ըստ արտադրական գործընթացի։

  • Ապակեփաթեթների հավաքման ընթացքում անհրաժեշտ նյութերի և բաղադրիչների ճիշտ օգտագործում։

  • Պատրաստի արտադրանքի որակի և համապատասխանության ապահովում։

  • Արտադրական սարքավորումների ճիշտ շահագործում և աշխատանքային տարածքի մաքրության պահպանում։

  • Աշխատանքի անվտանգության կանոնների պահպանում։

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ

  • Պատասխանատվություն

  • Մաքրասիրություն

  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ։

  • Պատասխանատվություն, կարգապահություն և թիմում աշխատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա

Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, Ջրվեժ գյուղ, Թևոսյան փողոց, 13/11
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
096272799

Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2։

Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում