
Ապակեփաթեթի տեղամասի ղեկավար
Glasswork
Նկարագրություն
GLASSWORK–ը, ՀՀ–ում և Վրաստանում գործող իր մետաղական, լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություն է, որի արտադրական հզորությունները և հնարավորությունները թույլ են տալիս արտադրելու յուրաքանչյուր տեսակի ճարտարապետական պրոեկտ։
Ապակու վերամշակման գործարանի ապակեփաթեթի տեղամասի համար փնտրում ենք ղեկավար։
Պարտականություններ
- Կազմակերպում է թիմի ընթացիկ և պլանային աշխատանքները,
- Ստանում է պատվերի ձևաթուղթն արտադրական գործընթաց սկսելու համար, ստուգում է տվյալները, իրականացնում է ճշգրտումներ,
- Իրականացնում է աշխատանքի բաշխում տեղամասի աշխատակիցների միջև,
- Հետևում է արտադրության համար անհրաժեշտ պահեստում առկա պաշարներին, տեղյակ է պահում արտադրամասի ղեկավարին մնացորդների վերաբերյալ,
- Հետևում է պատվերի իրականացման ժամկետներին,
- Իրականացնում է անհրաժեշտ ծրագրային մուտքագրումներ,
- Իրականացնում է մասնագիտական աշխատանքներ,
- Ըստ տրամադրված գծագրի հավաքում է ապակուց կոնստրուկցիաներ,
- Իրազեկված է Ընկերության ապրանքատեսակից,
- Տեղեկացնում է անմիջական ղեկավարին, եթե հայտնաբերել է ապակու որակի խնդիր,
- Օգնում է արտադրամասի մյուս աշխատակիցներին և փոխանցում է իր գիտելիքները պարբերաբար զարգացնելով կրտսեր աշխատակիցներին,
- Տեղափոխում է արտադրության համար անհրաժեշտ հումք, նյութեր և/կամ պատրաստի արտադրանք,
- Հետևում է, որպեսզի արտադրական տարածքը, հաստոցները, սարք և սարքավորումները լինեն մաքուր վիճակում,
- Հետևում է Ընկերության աշխատանքի և տեխնիկական անվտանգության կանոներին,
Պահանջներ
- Մասնագիտական աշխատանքային փորձ ՊԱՐՏԱԴԻՐ Է,
- Արտադրական հաստոցների հետ աշխատելու հմտություն,
- Համակարգչային հմտություններ,
- 1C ծրագրի իմացություն,
- Մանրուքների հանդեպ ուշադրություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Թիմում աշխատելու հմտություն,
- Ֆիզիկական պատրաստվածություն,
- Արագաշարժություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ վեցօրյա։
Ժամանակակից ճարտարապետության մեջ առաջին իսկ հայացքից ուշադրություն են գրավում ապակյա լուծումները։ Ապակին 21-րդ դարում շինարարության մեջ ամենաշատ օգտագործվող տարրերից է։ Glasswork ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին Վրաստանում։ Ունենալով 5000 մ2 արտադրական տարածք, մի քանի տարվա ընթացքում արտադրական մակերեսները դարձել են 30.000 մ2։ 2018 թվականին Գլասսվորկ ապակու վերամշակման գործարան է հիմնադրվել նաև ՀՀ–ում ունենալով ևս 30.000 մ2
Ընկերությունը տարածաշրջանում ապակու մշակման ծառայություններ տրամադրող և լսաթափանց կոնստրուկցիաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից է։ Կազմակերպության հզորությունները և փորձը թույլ են տալիս իրականացնել ցանկացած բարդության նախագծեր։