Ապակե կոնստրուկցիաների տեղադրող
Ստեկո ՍՊԸ
Նկարագրություն
«Steko» ընկերությունն ընդլայնում է իր թիմը և հրավիրում աշխատանքի ակտիվ ու պատասխանատու անձանց, ովքեր ցանկանում են մասնագիտանալ ապակե կոնստրուկցիաների տեղադրման ոլորտում։ Մենք պատրաստ ենք սովորեցնել և աջակցել մեր նոր անդամներին մասնագիտական աճի ճանապարհին։
Պարտականություններ
- Իրականացնել ապակե լոգախցիկների, միջնորմների և հայելիների որակյալ ու ճշգրիտ տեղադրում։
- Հետևել աշխատանքների կատարման սահմանված ժամանակացույցին և ապահովել պատվերների ժամանակին հանձնումը։
- Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրված՝ պաշտոնից բխող այլ հանձնարարություններ։
Պահանջներ
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ և թիմում աշխատելու ունակություն։
- Մաթեմատիկական բազային գիտելիքներ (չափումներ կատարելու և հաշվարկներ հասկանալու համար)։
- Բարձր պատասխանատվություն, ճշտապահություն և ուշադրություն մանրուքների նկատմամբ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի -շաբաթ։
«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է:
«ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք: