Անվտանգության տեսահսկման մասնագետ (իգական սեռի)
Դոմուս
Նկարագրություն
«ԴՈՄՈՒՍ» Ընկերությունը փնտրում է անվտանգության տեսահսկման մասնագետների, ովքեր տեսախցիկների միջոցով իրականացնելու են ընկերության տարածքների տեսահսկում, միջադեպերի արձանագրում և կանխում։
Պարտականություններ
- Իրականացնել տարածքների հսկողություն,
- Գնահատել դիտարկվող իրավիճակն ու հնարավոր ռիսկերը,
- Հայտնաբերված խախտումների, տեղի ունեցող արտակարգ իրավիճակների, ինչպես նաև տեսահսկման համակարգի անսարքությունների վերաբերյալ տեղեկացնել անմիջական ղեկավարին,
- Սահմանել տեսախցիկների անընդմեջ հսկողություն,
- Պահպանել աշխատանքային գաղտնիություն,
- Իրականացնել հաստիքից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
- Հայերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
- MS Office փաթեթի իմացություն, համակարգչով հայատառ տեքստեր հավաքելու հմտություն,
- Զգոնություն և գաղտնապահություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Հերթափոխով աշխատելու պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամեր՝ 10։00-19։00։
Աշխատանքի վայրը՝ Նոր Նորքի 5-րդ զանգված (Միկոյան 18/2):
Դոմուս խանութ-սրահների ցանցն իր ֆորմատի մեջ միակն է Հայաստանում, քանի որ առաջարկում է ձեռք բերել վերանորոգման, կահավորման, ինչպես նաև կահույքի պատրաստման համար նախատեսված ամեն ինչ մեկ վայրից։ Դոմուսում առկա է այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել գեղեցիկ տուն՝ հարմար բյուջեով։ Դոմուսի առաքելությունն է տան բարեկարգումը դարձնել հեշտ, հարմար և հաճելի։ Դոմուսն առաջարկում է մատչելի գին ավելի քան 50 000 ապրանքատեսակների համար։
2022 թվականից սկսած Դոմուս խանութ-սրահների ցանցը ներկայանում է միանգամայն նոր կոնցեպտով և գնման նոր ձևաչափով. DIY, Do It Yourself, եվրոպական առաջատար ընկերությունների փորձը առաջին անգամ հսկայական ապրանքախմբով և մասշտաբներով ներկայացնում է Դոմուսը: Գնման այս նոր ձևաչափով Դոմուսը կենտրոնացնում է ապրանքները, որպեսզի Դուք կարողանաք լիարժեք կենտրոնանալ ձեր գնումների վրա:
Ընկերության նպատակն է ձևավորել գործունեության առավել զարգացած համակարգ` հիմնվելով եվրոպական առաջատար ընկերությունների լավագույն փորձի և սեփական տեսլականի վրա։
Գործունեության մի քանի տարիների ընթացքում Դոմուս խանութ-սրահների ցանցը հասցրել է վայելել բարձր հեղինակություն՝ բավարարելով վերանորոգման և կահավորման շուկայի բոլոր պահանջները։ Այդ տարիների ընթացքում մենք ձգտել ենք առավելագույնս զարգացնել գործունեության ոլորտը Հայաստանում և այսօր ունենք շոշափելի արդյունք. 6 հիպերմարկետ Երևանում և 6-ը՝ մարզերում, հանդիսանում ենք մի շարք համաշխարհային բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: