Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անվտանգության տեսահսկման մասնագետ (արական և իգական սեռի)

Decora

Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ` 07.06.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հերթափոխով, Այլ
Աշխատանքային փորձ` Սկսնակ

Նկարագրություն

«Դեկորա Գրուպ» ընկերությունը փնտրում է անվտանգության տեսահսկման մասնագետների, ովքեր տեսախցիկների միջոցով իրականացնելու են ընկերության տարածքների տեսահսկում, միջադեպերի արձանագրում և կանխում։

Պարտականություններ

  • Իրականացնել տարածքների հսկողություն,
  • Գնահատել դիտարկվող իրավիճակն ու հնարավոր ռիսկերը,
  • Հայտնաբերված խախտումների, տեղի ունեցող արտակարգ իրավիճակների, ինչպես նաև տեսահսկման համակարգի անսարքությունների վերաբերյալ տեղեկացնել անմիջական ղեկավարին,
  • Սահմանել տեսախցիկների անընդմեջ հսկողություն,
  • Պահպանել աշխատանքային գաղտնիքները,
  • Իրականացնել հաստիքից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ

  • Տվյալ ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
  • Բարձրագույն կրթություն,
  • Հայերենի լավ իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է,
  • MS Office իմացություն, համակարգչով հայատառ տեքստեր հավաքելու հմտություն,
  • Զգոնություն և գաղտնապահություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Հերթափոխով աշխատելու պատրաստակամություն։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում