Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անվտանգության ինժեներ

Sovrano

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ինժեներական
Վերջնաժամկետ`
07.11.2024
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«Սովռանո» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում փորձառու անվտանգության ինժեների, ով կստանձնի Ընկերության աշխատանքի պաշտպանության, տեխնիկական և հրդեհային անվտանգության ընթացակարգերի պահպանման պատասխանատվությունը։

Պարտականություններ

  • Ներդրում և վարում է աշխատանքի պաշտպանության, տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտի անհրաժեշտ ողջ փաստաթղթաշրջանառությունը,
  • Վերահսկում է հրահանգավորման գրանցամատյանների պարտադիր վարումը, պահպանումը և պատշաճ կերպով արխիվացումը,
  • Կազմում է աշխատանքի անվտանգության հերթական հրահանգավորման ժամանակացույցերը, հրահանգները և հետևում դրանց կատարման գործընթացին,
  • Իրականացնում է Ընկերություն ողջ աշխատակազմի և նոր ընդունվող աշխատակիցների նախնական և ընթացիկ հրահանգավորման գործընթացը,
  • Կազմակերպում է արտակարգ իրավիճակների դեպքում մարդկանց տարահանման ուղիների պլանների մշակումը և համապատասխան վայրերում այդ պլանների տեղադրման աշխատանքները,
  • Մշակում և ներդնում է հակահրդեհային պաշտպանության ընթացակարգը, մշակում է առանձին տարածքների, շենքերի, արտադրամասերի, տեխնոլոգիական և ինժեներական սարքավորումների հրդեհային անվտանգության համար պլաններ,
  • Պատրաստում և տեղադրում է վտանգավոր իրավիճակների նախազգուշացնող ցուցատախտակներ արտադրական, վարչական, պահեստային և օժանդակ շինությունների, շինարարական հրապարակների տեսանելի տարածքներում,
  • Մշակում և ներդնում է Ընկերությունում էլեկտրասարքավորումների անվտանգության կարգը,
  • Համագործակում է բժշկական հաստատությունների և համաճարակային կենտրոնների հետ աշխատողների անվտանգության և առողջության ապահովման և պահպանման նպատակով։
  • Պաշտոնից բխող այլ գործառույթների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Պարտադիր աշխատանքային փորձը տվյալ բնագավառում,
  • Համակարգելու, բանակցելու և կառավարելու ընդգծված ունակություն
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Լեզուների իմացություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային 5-օրյա գրաֆիկ

Աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00

Առավելություններ

  • Բժշկական ապահովագրություն

  • Մասնագիտական աճի հնարավորություն

  • Հմտությունները կատարելագործելու հնարավորություն

  • Համագործակցային և դինամիկ աշխատանքային միջավայր

  • Մրցունակ աշխատավարձ

  • Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն

  • Անվճար ավտոկայանատեղի

Ընկերության մասին
address
Հասցե
Ա․ Միկոյան 37/7
address
Աշխատակիցների քանակ
151-500

Սովռանո ընկերության հիմնադիրներն իրենց ձեռնարկատիրական գործունեությունը Հայաստանում սկսել են դեռևս հեռավոր 1997 թվականից՝ Ուկրաինայի Օդեսսա քաղաքից ներմուծելով հրուշակեղեն և հյութեր: Այդ տարիներին Հայաստանում դեռևս չկար դիսթրիբուցիա և վաճառքն իրականացվում էր երկու հիմնական մեծածախ շուկաներից՝ Սուրմալու և Մալաթիա: Աշխատելով տարբեր կազմակերպա – իրավական ձևերով, 2001թ. որոշվում է հիմնել Սովռանո ՍՊ ընկերությունը: Սկսելով աշխատանքն ընդամենը երկու մատակարար ընկերությունների հետ, ինը աշխատակցով, երկու մեքենայով և 200 մք պահեստային տարածքով, ընկերությունն այժմ ունի 37 մատակարար աշխարհի 12 երկրից, ավելի քան 500 աշխատակից, 65 մեքենաներից բաղկացած ավտոտնտեսություն, սեփական գրասենյակներ Հանրապետության բոլոր մարզերում ու Արցախում և ավելի քան 9 500 մք պահեստային տարածքներ Հայաստանի երեք մարզերում: Այսօր Սովռանո ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում բացառիկ իրավունքով ներկայացնում է մի շարք համաշխարհային բրենդեր, որոնցից շատերի հետ համագործակցության պատմությունը հատել է 15 տարվա սահմանագիծը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում