Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անվտանգության համակարգերի ինտեգրման և տեղադրման մասնագետի

ՊլանետՖայբր ՍՊԸ

Աշխատավայր` Արաբկիր, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Ինժեներական
Վերջնաժամկետ`
22.07.2026

Նկարագրություն

Մեր թիմն ընդլայնվում է, և մենք փնտրում ենք մոտիվացված և տեխնիկապես հմուտ Անվտանգության Համակարգերի Ինտեգրման և Տեղադրման Մասնագետի, ով պատրաստ է դառնալ մեր տեխնոլոգիական լուծումների իրականացնողը: Եթե դուք սիրում եք աշխատել առաջատար տեխնոլոգիաների հետ, ձգտում եք կատարելության և ցանկանում եք աճել պրոֆեսիոնալների թիմում, ապա այս հաստիքը հենց ձեզ համար է:

Պարտականություններ

  • Իրականացնել LimoSystem սարքավորումների և բաղադրիչների պրոֆեսիոնալ տեղադրում՝ համաձայն տեխնիկական նախագծերի և ստանդարտների:

  • Կատարել մալուխային համակարգերի անցկացման, միացման և մոնտաժային բարձրորակ աշխատանքներ:

  • Իրականացնել համակարգերի նախնական ծրագրային/տեխնիկական կարգաբերում (configuration) և թեստավորում:

  • Կատարել պլանային և արտահերթ տեխնիկական սպասարկման ու վերանորոգման աշխատանքներ հաճախորդների օբյեկտներում:

  • Օպերատիվ կերպով հայտնաբերել, ախտորոշել և վերացնել տեխնիկական խնդիրներն ու անսարքությունները:

  • Վարել և պահպանել կատարված աշխատանքների տեխնիկական փաստաթղթավորումը (ակտեր, սխեմաներ):

  • Ուսուցանել հաճախորդներին կամ նրանց ներկայացուցիչներին՝ ներկայացնելով համակարգի օգտագործման հիմնական կանոններն ու ֆունկցիոնալը:

  • Պատասխանել տեղադրման և շահագործման հետ կապված հաճախորդների տեխնիկական հարցերին՝ պահպանելով էթիկայի բարձր կանոններ:

  • Խստորեն հետևել ընկերության ներքին աշխատանքային ստանդարտներին և անվտանգության տեխնիկայի կանոններին:

  • Խնամքով և պատասխանատվությամբ վերաբերվել ընկերության կողմից տրամադրված գործիքներին, սարքավորումներին և մեքենային:

  • Սերտորեն համագործակցել Խմբի Ղեկավարի հետ՝ աշխատանքային գործընթացների բարելավման նպատակով:

Պահանջներ

  • Տեխնիկական, ինժեներական ոլորտի կրթություն կամ համարժեք աշխատանքային փորձ:

  • Թույլատրելի հոսանքների (low current systems), մալուխային համակարգերի կամ նմանատիպ սարքավորումների մոնտաժման փորձ:

  • Գործիքների հետ աշխատելու գերազանց հմտություններ:

  • Խնդիրների արագ կողմնորոշման և լուծման (troubleshooting) կարողություն:

  • Հաղորդակցման զարգացած հմտություններ, թիմում աշխատելու ունակություն:

  • Վարորդական իրավունքի առկայությունը (B կարգ) կդիտվի որպես մեծ առավելություն:

Ընկերության մասին
address
Հասցե
ք․Երևան Հ․Հակոբյան 3
address
Աշխատակիցների քանակ
16-50

Planet Fiber-ը B2B մատակարար է, որը առաջարկում է ապրանքների լայն տեսականի՝ ներառյալ առաջադեմ հեռահաղորդակցության լուծումներ, ցանցային սարքավորումներ, անվտանգության համակարգեր, օպտիկական մանրաթելային մալուխներ և IoT սարքեր: Ներկայացնելով առաջատար միջազգային բրենդներ՝ մենք տրամադրում ենք door to door առաքում, ճկուն զեղչային համակարգ և որակի երաշխիք՝ ապահովելով մեր գործընկերներին հուսալի աջակցությունը: Նորարարության և հաճախորդամետ արժեքների վրա հիմնված Planet Fiber-ը ձգտում է առաջարկել հուսալի, մասշտաբային լուծումներ, որոնք կօգնեն բիզնեսներին ապահովել կապն ու անվտանգությունը այսօրվա արագ փոփոխվող աշխարհում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում