Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անվտանգության ծառայության պետ

X-Group

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ`
28.11.2025

Նկարագրություն

Բարձրակարգ ռեստորանային համալիրը աշխատանքի է հրավիրում փորձառու անվտանգության ծառայության պետի։

Պարտականություններ

  • Պատասխանատու լինել անվտանգության աշխատակիցների համար,
  • Ապահովել տարածքի և մարդկանց անվտանգությունը,
  • Պատասխանատու լինել տարածքում կորած-գտնված ապրանքների համար,
  • Ապահովել անվտանգության սարքերի ճիշտ պահպանումը և սպասարկումը,
  • Ապահովել պահպանվող օբյեկտների անվտանգությունը հափշտակման և այլ հանցավոր ոտնձգություններից, հրդեհից, վթարներից, հասարակական անկարգություններից,
  • Կատարել Գործատուի աշխատանքային հանձնարարությունները:

Պահանջներ

  • Թիմում արդյունավետ աշխատելու և աշխատակիցների թիմ ղեկավարելու կարողություն,
  • Աշխատանքային փորձ,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն,
  • Գերազանց կազմակերպչական հմտություններ,
  • Օտար լեզուների իմացությունը ցանկալի է,
  • Պատասխանատվության բարձր զգացում, պատրաստակամություն, սթրեսակայունություն և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողություն,
  • Ֆիզիկական պատրաստվածություն (սպորտային կեցվածք, ամրակազմ),
  • Ժամանակի կառավարման հմտություն,
  • Գրագետ խոսք, բարեհամբույր մոտեցում,
  • Արդյունավետ բանակցություններ վարելու հմտություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ 6-օրյա։

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Մյասնիկյան 40
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
010544826

«Իքս Գրուպ» ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել դեռ 1995 թ.-ից, սակայն պաշտոնապես այն հիմնադրվել է 2000 թ-ին: Չնայած ընկերության երիտասարդ տարիքին, այն այսօր գործունեություն է ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում և Վրաստանում: Ընկերությունն իր գործունեության շրջանակներում ներառել է հետևյալ ոլորտները. Հյուրանոցային ծառայություններ Թռչնաբուծություն Շինարարություն Արտադրություն Մանրամեծածախ վաճառք Ֆրանչայզինգ «Իքս Գրուպ»-ի կազմի մեջ մտնում են տարածաշրջանում ամենամեծ թռչնաֆաբրիկան և ամենամեծ ջրային ատրակցիոնը, Հայաստանում կահույքի ամենամեծ ցանցը, Ռուսաստանի Դաշնությունում ամենահին մանկական առևտրի կենտրոնը: «Իքս Գրուպ» ընկերության ամենակարևոր ձեռքբերումը գործընկերների և հաճախորդների բարձր գնահատականն է:

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում