Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անվտանգության բաժնի ղեկավար

ASEDL LLC

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ`
23.12.2026

Նկարագրություն

Ընկերությունը աշխատանքի է հրավիրում անվտանգության բաժնի ղեկավարի։

Պարտականություններ

  • Կազմակերպում և վերահսկում է Ընկերությանը պատկանող շենքերի,շինությունների և նյութական արժեքների, Ընկերության աշխատակիցների աշխատանքային գործընթացի, Ընկերության տարածք անձանց, մեքենաների և բեռների մուտքի և ելքի տեսահսկումը տեսախցիկների միջոցով
  • Վերահսկում է Ընկերությանը պատկանող գույքի, շենքերի և շինությունների անվտանգության հետ կապված խնդիրների հայտնաբերման և դրանց լուծման ուղղված գործընթացները,դեպքերի վերաբերյալ իրազեկում է Ընկերության տնօրինությանը
  • Վերահսկում է արտակարգ իրավիճակների ժամանակ բաժնի աշխատողների ժամանակին և հասցեական արձագանքման գործընթացը,դրանց մասին անմիջապես իրազեկում է Ընկերության տնօրինությանը, կազմակերպում է, որպեսզի անմիջապես փակեն բոլոր անցակետերը, ձեռնարկում է արտակարգ իրավիճակների՝ Ընկերության գործող Պլանի համաձայն գործողություններ
  • Աշխատակիցների աշխատանքի անվտանգությանը սպառնող խնդիրներ նկատելու դեպքում դրա մասին իրազեկում է Ընկերության Տնօրինությանը և Աշխատանքի Անվտանգության բաժնին
  • Վերահսկում է աշխատակիցների կողմից Ընկերության կարգապահական կաննոնների խախտմներ հայտնաբերելու գործընթացը,դրանց մասին իրազեկում է Ընկերության Տնօրինությանը և ՄՌԿ բաժնին
  • Կազմակերպում է Ընկերության տարածք անձանց, մեքենաների և բեռների մուտքի և ելքի գրանցման կարգը
  • Վերահսկում է անմիջական ղեկավարության տակ գտնվող անձնակազմի աշխատանքային պարտականությունների կատարումը, աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմը
  • Հանդես է գալիս Ընկերության անվտանգության իրականացման ուղղված բարելավման առաջարկություններով
  • Մասնակցում է իր բաժնի աշխատակիցների ընտրության հարցազրույցներին
  • Իրականացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող անձնակազմի ամենամյա արձակուրդների պլանավորում
  • Հանդիսանում է իր բաժնին տրամադրված գույքի նյութական պատասխանատու

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Մասնագիտական աշխատանքային փորձ 1-3 տարվա
  • Մասնավոր ընկերության անվտանգության կազմակերպման փորձ ՊԱՐՏԱԴԻՐ Է
  • Ուշադրություն
  • Պատասխանատվություն
  • Մարդկանց կառավարելու հմտություն
  • Հերթափոխի գրաֆիկներ կազմելու իմացություն
  • Համակարգչային հմտություններ–ՊԱՐՏԱԴԻՐ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա

Ընկերության մասին
address
Հասցե
Ք.Երևան,Միկոյան 10
address
Աշխատակիցների քանակ
51-150
website
Կայք
Phone
Հեռ.
096272799

«ԱՍԷԴԼ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին և մինչ այժմ զբաղվում է ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլների, ապակե կոնստրուկցիաների աքսեսուարների (բռնակներ, փականներ, ծխնիներ, ամրակային դետալներ և այլն), պատուհանագոգերի, ապակու և հաստոցների մանրածախ և մեծածախ վաճառքով: Տարիների ընթացքում հետևելով արտադրության և շինարարության ոլորտների զարգացման ժամանակակից միտումներին` ընկերությունը սկսում է ընդլայնել իր աշխատանքի ծավալները և զբաղվել բազմաոլորտ արտադրատեխնիկական գործունեությամբ: Այսօր ընկերությունը հանդիսանում է լուսաթափանց կոնստրուկցիաներ` դռներ, պատուհաններ, ապակյա փաթեթներ, ֆասադներ, ծածկեր, գմբեթներ, վիտրաժներ, ցուցափեղկեր, շարժական և անշարժ միջնորմներ, բազրիքներ, կահույք, լոգախցիկներ, արտադրող առաջատար կազմակերպություններից մեկը՝ ողջ ՀՀ տարածքում: 2006թ.-ից ընկերությունը զբաղվում է մետաղապլաստե և ալյումինե պատուհանների և դռների արտադրությամբ՝ օգտագործելով եվրոպական ապրանքանիշի հուսալի սարքավորումներ: 2007թվ.-ին հիմնադրում է մետաղապլաստե պրոֆիլների կորացման արտադրամասը, որտեղ մասնագետներն իրականացնում են ցանկացած բարդության կամարաձև կոնստրուկցիաների աշխատանքներ: 2008թվ.-ից ընդլայնելով իր արտադրական ոլորտը` մետաղապլաստե և ալյումինե կոնստուկցիաների տեսականին համալրվում է սլայդ մեխանիզմներով՝ դռներ, ֆասադներ, ֆոտոէլեմենտով դռներ, ալյումինե շերտավարագույրներ: 2008թվ.-ին հիմնադրվել է ՊՎՔ պրոֆիլների բազմագույն թաղանթներով լամինապատման արտադրամասը, որտեղ աշխատանքները կատարվում են նորագույն գերհզոր տեխնոլոգիաներով, հատուկ սոսինձներով և բարձրորակ լամինացիոն թաղանթներով: 2009թ.-ից «ԱՍԴԷԼ» ՍՊԸ-ն սկսում է զբաղվել ապակիների ներկրմամբ և վաճառքով, և մինչ նույն թվականի վերջ ավելացնում արտադրության ևս մեկ ուղղություն՝ ապակյա կոնստրուկցիաների արտադրություն: Ապակյա արտադրատեսականիների բարձր որակն ապահովելու համար ընկերությունը ստեղծել է արտադրական համալիր, որը հագեցած է թվային ծրագրավորմամբ ղեկավարվող հաստոցներով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Sports Package
Սպորտային փաթեթ
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում