Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անվտանգության աշխատակից

«ՌՈՈՒԴԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ

Աշխատավայր` ՀՀ, Կոտյաքի մարզ, գ. Ձորաղբյուր, Ամառանոցային 34
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Այլ
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ`
08.08.2026

Նկարագրություն

Ընկերությանն անհրաժեշտ է անվտանգության աշխատակից։

Պարտականություններ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ անվտանգության, հատուկ ծառայությունների, ոստիկանության, ռազմական կամ թիկնապահական ոլորտում։
  • Զինվորական ծառայությունն անցած լինելը պարտադիր է (հատուկ ստորաբաժանումներում ծառայությունը կդիտվի որպես առավելություն)։
  • Լավ ֆիզիկական պատրաստվածություն և մարտարվեստի հմտությունների առկայությունը ցանկալի է։
  • Բարձր հոգեբանական կայունություն և սթրեսային իրավիճակներում արագ ու ճիշտ որոշումներ կայացնելու ունակություն։
  • Ռիսկերի գնահատման և կանխարգելման հմտություններ։
  • Անձի և գույքի անվտանգության ապահովման փորձ։
  • Գաղտնիության պահպանման բարձր պատասխանատվություն։
  • Կոնֆլիկտների կանխարգելման և կարգավորման հմտություններ։
  • Դատվածության բացակայություն։
  • Հայերենի պարտադիր, ռուսերենի իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Համակարգչային և կապի միջոցներից օգտվելու հիմնական հմտություններ։
  • Անկանոն աշխատանքային գրաֆիկով, գործուղումներով և արտաժամյա աշխատանքով աշխատելու պատրաստակամություն։

Պահանջներ

  • B կարգի վարորդական վկայական։
  • Առնվազն 5 տարվա վարորդական փորձ։
  • Բարձր կարգապահություն և ինքնատիրապետում։
  • Տարիքը՝ 25–45 տարեկան։
  • Հասակը՝ առնվազն 180 սմ։
  • Ֆիզիկական դիմացկունություն։
  • Արագ արձագանքելու և իրավիճակը վերահսկելու կարողություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում։
  • Ներկայանալի արտաքին տեսք և կոռեկտ վարքագիծ։
  • Զգոնություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ և վերլուծական մտածողություն։

Ընկերության մասին
address
Հասցե
ՀՀ, Կոտյաքի մարզ, գ. Ձորաղբյուր, Ամառանոցային 34
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 60 500779

«ՌՈՈՒԴԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ն շինարարական ընկերություն է, որը հիմնադրվել է 2019 թվականին և իր գործունեությունն ակտիվորեն ծավալում է Հայաստանի Հանրապետության տարածքում։

Տարիների ընթացքում կուտակված փորձը, հետևողական աշխատանքը և բարձր որակավորում ունեցող մասնագետների թիմը նպաստել են ընկերության կայուն զարգացմանը՝ հնարավորություն տալով ընդլայնել ինչպես աշխատանքային հնարավորությունները, այնպես էլ տեխնիկական և մարդկային ռեսուրսները։

Ընկերությունն իր գործունեության սկզբնական փուլում մասնագիտացած էր բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների և բակային տարածքների վերանորոգման աշխատանքների իրականացման մեջ։ 2024 թվականից սկսած՝ «ՌՈՈՒԴԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ն ակտիվորեն ներգրավվել է պետական սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Հայաստանի մարզերում իրականացվող շինարարական նախագծերում և արդեն հաջողությամբ ավարտել է մի շարք կարևոր ծրագրեր։

Իրականացված նախագծերը նպաստել են ընկերության հետագա աճին՝ հնարավորություն տալով կրկնապատկել աշխատակազմը, ստեղծել նոր աշխատատեղեր, համալրել տեխնիկական պարկը ժամանակակից շինարարական տեխնիկայով և տրանսպորտային միջոցներով, ինչպես նաև բարձրացնել աշխատանքների արդյունավետությունն ու որակը։

Ներկայումս ընկերությունն իրականացնում է տարբեր նշանակության շինարարական ծրագրեր, այդ թվում՝ դպրոցների և մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ՝ ինչպես Երևանին հարակից համայնքներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում՝ ապահովելով բարձր որակ, ժամանակակից շինարարական լուծումներ և պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Business trips
Բիզնես գործուղումներ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում