Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անվտանգության աշխատակից

Garage Masters' Mall

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 120,000-150,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ`
07.08.2026

Նկարագրություն

Ցերեկային հերթափոխ՝ 09։00-21։00 (մեկ օր հանգիստ)

Անվտանգության աշխատակցի պարտականությունները ներառում են պահնորդական ծառայության իրականացում Գարաժ Մաստերս Մոլի ստանդարտ աշխատանքային ընթացակարգերով սահմանված կարգով։Ծառայությունը ներառում է բազմաթիվ պարտականություններ և առաջադրանքներ, այդ թվում՝ շրջիկ պահնորդություն, հրդեհային ահազանգերի արձագանքում, ինչպես նաև մուտքի վերահսկման համակարգի գործառույթներ։

Պարտականություններ

  • Կիրառել Գարաժ Մաստերս Մոլի քաղաքականությունն ու ընթացակարգերը մոլի տեղամասում, ապահովել տարածքի անվտանգությունը և զեկուցել Անվտանգության ծառայության պետին,
  • Կատարել իր պատասխանատվության ներքո գտնվող տարածքներում շրջայցեր՝ ուշադրություն դարձնելով դռներին, պատուհաններին, պարագծի սահմաններում գտնվող պաշտպանության ու անվտանգության տեխնիկական համակարգերին,
  • Զեկուցել Անվտանգության ծառայության պետին հերթափոխի ընթացքում գրանցված բոլոր կասկածելի գործողությունների մասին,
  • Վարել ամեն տեսակի պատահարների գրանցամատյան։

Պահանջներ

  • Անվտանգության պաշտոններում,զինված ուժերում կամ պետական մյուս համակարգերում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Պահնորդական լիցենցիայի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Պատասխանատվություն, վստահելիություն և լարված պայմաններում աշխատելու կարողություն,
  • Կոլեկտիվում աշխատելու պատրաստակամություն,
  • Ճշտապահություն և կազմակերպվածություն։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV)։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Մազմանյան փողոց, 1
address
Աշխատակիցների քանակ
16-50
website
Կայք
Phone
Հեռ.
011285010

Գրեթե կես դար ավտոմեքենաների և պահեստամասերի ձեռք բերման միակ տեղը Մազմանյան և Շիրազի փողոցների խաչմերուկում գտնվող լեգենդար Ավտոսերվիսն էր:

Մեքենա գնելու, այն ստանալու ու սպասարկելու հաճույքը կարելի էր վայելել այդ հարմարավետ և հյուրընկալ վայրում, որը Ավտովազի միակ ներկայացուցիչն էր Հայաստանում: Ժամանակներն անցան, բայց «Սերվիսի խաչմերուկ» անվանումը մնաց մարդկանց դրական հիշողության մեջ: Ինչ անվանում էլ տանք այս հասցեին, միևնույնն է, այն դեռ երկար կմնա որպես «Սերվիսի խաչմերուկ»: Իսկ այժմ հենց նույն վայրում է գտնվում Գարաժ Մաստերս Մոլը՝ 21-րդ դարին համարժեք ձևով փոխարինելու նախկին Ատվոսերվիսին։

Գարաժ Մաստերս Մոլի 40 000 քմ տարածքում առկա է 150 վաճառակետ, շուրջ 650 մեքենայի համար նախատեսված կայանատեղի, տեխսպասարկման կետեր, ավտոլվացման կետեր, ավտոմեքենաների առաջնային ու երկրորդային շուկաներ, սուպերմարկետ, խաղավայր, սրճարան, Food Court, վիրտուալ իրականության խաղեր։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում