Անվտանգության աշխատակից
Զեթ Ընդ Էյ
Նկարագրություն
Z & A Company-ն փնտրում է էներգիայով լեցուն, պատասխանատու և վստահելի անվտանգության աշխատակիցների, ովքեր ուզում են միանալ մեր թիմին խանութ-սրահներում աշխատելու ու արժեքավոր աշխատանքային փորձ ստանալու համար։
Այս աշխատանքը հարմար է հատկապես ուսանողներին, ովքեր ուզում են համատեղել ուսումը և գործնական փորձ ձեռք բերել։
Պարտականություններ
- Մուտքի և ելքի վերահսկում,
- Սրահում կարգ ու կանոն պահպանել,
- Արագ արձագանքել կասկածելի կամ արտակարգ իրավիճակներին,
- Թիմային համագործակցությամբ ապահովել սահուն աշխատանք։
Ի՞նչ ենք ակնկալում քեզնից
- Պարտաճանաչություն, զգոնություն և պատասխանատվություն,
- Ֆիզիկապես ակտիվ լինելը մեծ առավելություն է,
- Առաջարկված փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ։
Ի՞նչ ենք առաջարկում
- Կայուն աշխատավարձ,
- Բարենպաստ, երիտասարդական միջավայր,
- Կարողություն զարգանալու և աճելու։
«Զեթ Ընդ Էյ» ընկերությունը այսօր ակտիվորեն գործում է երկու երկրում, ունենալով ավելի քան 350 բարձր որակավորման մասնագետներ։
Ընկերությունը ՀՀ-ում ներկայացնում է հետևյալ խանութ-սրահները․
«Բարբերի»
«Զենյա»
«Էմպորիո Արմանի»
«Յութու»
«Պոլո Ռալֆ Լոռեն»
«Օ Վի Էս»
«Նյու Յորքեր»
Ընկերությունը ներկայացնում է բազմազան և ճանաչված ապրանքանիշներ, որոնց թվում են՝ Zegna, Burberry, Balmain, Casadei, Emporio Armani, Armani Dolci, Marc Jacobs, Polo Ralph Lauren, Kenzo, Boss, Versace Jeans Couture, Agent Provocateur, Castaner, Azat Mard, OVS and New Yorker։
Այս լայնածավալ բրենդային ցանկը և բարձր որակով աշխատակիցները մեզ թույլ են տալիս ապահովել առաջին հերթին որակյալ ծառայություն և նորաձևության ոլորտում առաջատար դիրք: