Անվտանգության աշխատակից
Homplex Hyper Mall
Նկարագրություն
«Հոմպլեքս Հիպեր» մոլում փնտրում ենք անվտանգության աշխատակիցներ ՊԱՐՏԱԴԻՐ ՓՈՐՁՈՎ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ։
Պարտականություններ
- Մոլի տարածքում անվտանգության մշտական հսկողության իրականացում
- Հասարակական կարգի պահպանում և կոնֆլիկտային իրավիճակների կանխարգելում
- Մուտքի ու ելքի վերահսկում
- Տեսահսկման համակարգերի մշտադիտարկում
- Կասկածելի անձանց կամ իրավիճակների բացահայտում և համապատասխան արձագանք
- Արտակարգ իրավիճակներում (հրդեհ, տարհանում, վտանգ) արագ և ճիշտ գործողությունների իրականացում
- Անվտանգության կանոնների պահպանում և վերահսկում
- Անվտանգության հետ կապված հաշվետվությունների կազմում և ղեկավարությանը ներկայացում
Պահանջներ
- Անվտանգության աշխատակցի գործող լիցենզիա (պարտադիր)
- Անվտանգության ոլորտում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
- Ֆիզիկական լավ պատրաստվածություն
- Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն
- Արագ կողմնորոշվելու և սթրեսային իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու ունակություն
- Հաղորդակցման լավ հմտություններ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա։ Հասցե՝ Աշտարակի խճուղի, գ․ Պռոշյան, Գ․ Չաուշ 1/48։
Homplex Mall-ը Երևանի ամենամեծ առևտրի և ժամանցի կենտրոններից մեկն է։ Մոլը հիմնականում մասնագիտացած է շինարարական, վերանորոգման, տան պարագաների և կենցաղային տեխնիկայի ոլորտում, ինչի շնորհիվ այն առաջնային վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կառուցել կամ վերանարոգել իրենց տունը վերջին նորարարություններով և տեխնոլոգիաներով: