
Անվտանգության աշխատակից
Personal Security
Նկարագրություն
Ընկերությանն անհրաժեշտ է կազմակերպված և պատասխանատվության բարձր զգացումով անվտանգության աշխատակից:
Պարտականություններ
- Անվտանգության ապահովում,
- Պահպանել Կազմակերպության գույքը և ապահովել անվտանգ միջավայր կազմակերպության աշխատակիցների և այցելուների համար,
- Վերահսկել Կազմակերպության բոլոր մուտքերն ու ելքերը, ինչպես աշխատանքային, այնպես էլ ոչ աշխատանքային ժամերին,
- Վերահսկել աշխատակիցների, այցելուների ելումուտը, կատարել գրանցումներ,
- Վերահսկել շենքի կայանատեղին,
- Կատարել անվտանգության պաշտոնից բխող այլ պարտականություններ:
Պահանջներ
- Սեռը՝ արական,
- Տարիքը՝ 22-45 տ.,
- Անվտանգության պաշտոններում կամ զինված ուժերում/ոստիկանությունում աշխատելու փորձը ցանկալի է,
- Ֆիզիկական լավ վիճակ, սպորտային պատրաստվածություն, առողջ ապրելակերպ, ցանկալի է առանց վնասակար սովորությունների,
- Շփման հմտություններ,
- Արագ կողմնորոշվելու ունակություն,
- Հանձնարարությունների անթերի կատարում, հրահանգներին հետևելու պատրաստակամություն,
- Սթրեսակայուն, լարված պայմաններում աշխատելու կարողություն,
- Բծախնդրություն, ճշտապահություն,
- Սահմանված ժամկետներում աշխատանքը կատարելու կարողություն, ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն,
- Անվտանգության օրենքների և տեխնիկական անվտանգության կանոնների ընդհանուր իմացություն - Հիմնական անվտանգության խնդիրները/պատահարները նկատելու և ուղղելու կարողություն, ինչպես նաև դրանց մասին անմիջապես զեկուցելու կարողություն,
- Վարորդական իրավունքի առկայությունը ցանկալի։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերը հերթափոխով՝ ցերեկային հերթափոխ 120,000 դրամ, շուրջօրյա հերթափոխ՝ 150,000 դրամ։
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV):
Հեռախոս՝ 011 333331։