Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անվտանգության աշխատակից

Շեն - Էֆֆեկտ Գրուպ ՓԲԸ

Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ` 22.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հերթափոխով, Գիշերային հերթափոխ
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին

Նկարագրություն

Էֆֆեկտ Գրուպ (ՇԵՆ) ընկերությունն աշխատանքի է հրավիրում պատասխանատու և կարգապահ անձանց՝ անվտանգության աշխատակցի թափուր հաստիքը համալրելու նպատակով:

Պարտականություններ

  • Տարածքի վերահսկում և անցագրային ռեժիմի իրականացում,
  • Ընկերության տարածք մուտք գործող և ընկերությունից դուրս եկող ավտոմեքենաների և մարդկանց շարժի վերահսկում,
  • Համագործակցել թիմի հետ՝ ապահովելով անվտանգ և կարգապահ աշխատանքային միջավայր,
  • Ընկերության տարածքի և գույքի անվտանգության պահպանում,
  • Արտակարգ իրավիճակներում արագ արձագանքում։

Պահանջներ

  • Անվտանգության ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Վստահելիություն, զգոնություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Սթրեսային իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • Հերթափոխով աշխատելու պատրաստակամություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 24 ժամյա, 3 օր հանգիստ 1 օր աշխատանք, աշխատանքային են 7-8 օր ամսվա մեջ:

Ընկերության մասին
address
Հասցե
Շիրակի 2/5
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
077235319

«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։

2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:

Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:

Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Sports Package
Սպորտային փաթեթ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում