Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անվտանգության աշխատակից

SAS GROUP

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 170,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ, Միջին
Ոլորտ` Անվտանգություն
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

ՍԱՍ ԳՐՈՒՊ-ին Պահանջվում է անվտանգության աշխատակից, 170 000 դրամ աշխատավարձով

Պարտականություններ

  • Հանձնարարության համապատասխան աշխատանքների կատարում.
  • Անվտանգության ապահովում.
  • Վերահսկել աշխատակիցների, այցելուների ելումուտը, կատարել գրանցումներ.
  • Կատարել անվտանգության պաշտոնից բխող այլ պարտականություններ:

Պահանջներ

  • Ֆիզիկական լավ վիճակ, սպորտային պատրաստվածություն, առողջ ապրելակերպ, ցանկալի է առանց վնասակար սովորությունների
  • Շփման հմտություններ
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Հանձնարարությունների անթերի կատարում, հրահանգներին հետևելու պատրաստակամություն - Ստրեսակայուն, լարված պայմաններում աշխատելու կարողություն
  • Բծախնդրություն, ճշտապահություն.
  • Անվտանգության օրենքների և տեխնիկական անվտանգության կանոնների ընդհանուր իմացություն - Հիմնական անվտանգության խնդիրները/պատահարները նկատելու և ուղղելու կարողություն, ինչպես նաև դրանց մասին անմիջապես զեկուցելու կարողություն:
Ընկերության մասին

Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:

ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:

Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:

Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն:

Տեսնել ավելին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում