Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անվտանգության ապահովման մասնագետ

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 260,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Հերթափոխային
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ`
09.12.2026

Նկարագրություն

Միացի´ր մեզ՝ մարդակենտրոն և պրոֆեսիոնալ քրեակատարողական ծառայություն ձևավորելու ճանապարհին։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է անվտանգության ապահովման կրտսեր և առաջատար մասնագետների ընդունելություն «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Արմավիր», «Աբովյան» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում։

Քրեակատարողական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն 18-ից 55 տարեկան հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից)։

Առաջատար մասնագետների համար պարտադիր է բարձրագույն, իսկ կրտսեր խմբի մասնագետների համար միջնակարգ կրթություն ունենալը։

Պարտականություններ

  • Անվտանգություն: Ապահովում է կալանավորված և դատապարտված անձանց, ծառայողների, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների և այլ անձանց անվտանգությունը։

  • Խուզարկություն: Իրականացնում է ստուգողական գործողություններ՝ կանխելու արգելված իրերի ու առարկաների ներթափանցումը պահման վայրեր, ինչպես նաև հայտնաբերում է արդեն իսկ ներթափանցած իրերը։

  • Ուղեկցում: Խցերից դուրս բերելիս իրականացնում է կալանավորված և դատապարտված անձանց ուղեկցորդումը դեպի պահանջված վայրեր։

  • Հսկողություն: Վերահսկում է կալանավորված և դատապարտված անձանց վարքագիծը և ներքին կանոնակարգի պահպանումը։

Պահանջներ

  • Առնվազն միջնակարգ կրթություն կրտսեր մասնագետների համար
  • Բարձրագույն կրթություն առաջատար մասնագետների համար
  • Աշխատանքային փորձ չի պահանջվում
  • Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված
  • Ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ հնգօրյա կամ հերթափոխային

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, 0061, Երևան Արշակունյաց պող., 63 շենք
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
+374 60 373755

1919թ. հունվարի 7-ին ազատազրկման վայրերը՝ բանտերը, Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության որոշմամբ հանձնվեցին արդարադատության նախարարությանը, և ստեղծվեց «Բանտային տեսուչ» կառույցը ազատազրկման վայրերի աշխատանքը կազմակերպելու և վերահսկելու լիազորությամբ:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1921թ. ապրիլին, ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի կազմում ստեղծվեց ուղղիչ-պատժական բաժին, իսկ բանտերը վերանվանվեցին «Ուղղիչ տներ»:

1923 – 1926 թթ. անվանվեց ուղղիչ աշխատանքային բաժին, իսկ 1926թ. կալանավայրերի բաժին, որը գործել է ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի բաժնում:

1930-1934 թթ. համակարգը հանձնվեց ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի ենթակայությանը, իսկ հետագա տարիներին գործեց ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի (ՀԽՍՀ ՆԳ նախարարություն) ենթակայության ներքո: Կրել է տարբեր անվանումներ.

1938թ. – Բանտային բաժին

1959թ. – Ուղղիչ-աշխատանքային գաղութների վարչություն

1962թ. – Կալանավայրերի վարչություն

1969թ. – Ուղղիչ-աշխատանքային հիմնարկների վարչություն

1988թ. – Ուղղիչ գործերի վարչություն

1991թ. – Քրեական պատիժների իրականացման վարչություն

2001թ. Քրեական պատիժների իրականացման վարչությունը ենթակա ստորաբաժանումներով հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը և առ այսօր գործում է որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ կենտրոնական մարմնով և 10 հիմնարկներով:

2018 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 19-ը սահմանվեց որպես Քրեակատարողական ծառայողի օր։

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում