Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ

ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայություն

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 260,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Հերթափոխային
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում
Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ`
10.05.2026
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Միացի´ր մեզ՝ մարդակենտրոն և պրոֆեսիոնալ քրեակատարողական ծառայություն ձևավորելու ճանապարհին։

Նկարագրություն

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն՝ «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն»,«Արմավիր», «Վանաձոր», «Աբովյան», «Սևան», «Արթիկ» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներում անվտանգության ապահովման բաժինների թափուր պաշտոնների համար։

Աշխատանքի ընդունվելու համար կարող են դիմել հայերենին տիրապետող, մինչև 30 տարեկան բոլոր այն ՀՀ քաղաքացիները, որոնք ունեն առնվազն միջնակարգ կրթություն, անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից)։

Մրցույթին, առանց վերոնշյալ տարիքային սահմանափակման, կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողները, այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողները:

Պարտականություններ

  • Իրականացնել քրեակատարողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգով իր վրա դրված պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարումը
  • Մասնակցել Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին
  • Առաջարկություններ ներկայացնել Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման վերաբերյալ
  • Կատարել Հիմնարկի պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի և Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ ցտված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները
  • Իրականացնել օրենսդրությամբ և Ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգով սահմանված այլ գործառույթներ
  • Միջոցներ ձեռնարկել դատապարտյալների, կալանավորված անձանց կամ այլ անձանց կողմից Հիմնարկի տարածքում հնարավոր հանցագործությունները կամ այլ իրավախախտումները բացահայտելու, դրանց կատարմանը նպաստող պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ

Պահանջներ

  • Միջնակարգ կրթություն
  • Աշխատանքային փորձ չի պահանջնվում
  • Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում

Պաշտոն զբաղեցնող ծառայողները՝

  • Ամսական ստանում են համապատասխան հավելումներ, ատեստավորման արդյունքներով հնարավորություն ունեն ստանալ լրացուցիչ հավելավճար մինչև 200․000 ՀՀ դրամի չափով
  • Ծառայության անցկացման վայրից 30 և ավելի կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակմակերես չունեցող ծառայողներն ապահովվում են վարձակալված բնակարանի դիմաց դրամական փոխհատուցմամբ
  • Ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն ու սպասարկում
  • Ծառայողներն ունեն արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն
  • Օրենքով սահմանված անհրաժեշտ ստաժի առկայության դեպքում ձեռք է բերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք (այդ թվում միջնակարգ կրթություն ունեցող և համապատասխան պաշտոն զբաղեցնող անձինք)
  • Ծառայությունից արձակվող և հերթական արձակուրդից չօգտված (կամ մասամբ օգտված) ծառայողներն օգտվում են չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից
  • Ծառայողներին տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի չափով` ամուսնության կամ տարերային աղետի հետևանքով նրան սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու կամ նրա կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ ընտանիքի անդամի մահվան դեպքերում

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկ՝ հնգօրյա և հերթափոխային։

Ընկերության մասին
address
Հասցե
Հայաստան, 0061, Երևան Արշակունյաց պող., 63 շենք
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
+374 60 373755

1919թ. հունվարի 7-ին ազատազրկման վայրերը՝ բանտերը, Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության որոշմամբ հանձնվեցին արդարադատության նախարարությանը, և ստեղծվեց «Բանտային տեսուչ» կառույցը ազատազրկման վայրերի աշխատանքը կազմակերպելու և վերահսկելու լիազորությամբ:

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1921թ. ապրիլին, ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի կազմում ստեղծվեց ուղղիչ-պատժական բաժին, իսկ բանտերը վերանվանվեցին «Ուղղիչ տներ»:

1923 – 1926 թթ. անվանվեց ուղղիչ աշխատանքային բաժին, իսկ 1926թ. կալանավայրերի բաժին, որը գործել է ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի բաժնում:

1930-1934 թթ. համակարգը հանձնվեց ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի ենթակայությանը, իսկ հետագա տարիներին գործեց ՀԽՍՀ ՆԳ ժողկոմիսարիատի (ՀԽՍՀ ՆԳ նախարարություն) ենթակայության ներքո: Կրել է տարբեր անվանումներ.

1938թ. – Բանտային բաժին

1959թ. – Ուղղիչ-աշխատանքային գաղութների վարչություն

1962թ. – Կալանավայրերի վարչություն

1969թ. – Ուղղիչ-աշխատանքային հիմնարկների վարչություն

1988թ. – Ուղղիչ գործերի վարչություն

1991թ. – Քրեական պատիժների իրականացման վարչություն

2001թ. Քրեական պատիժների իրականացման վարչությունը ենթակա ստորաբաժանումներով հանձնվել է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայությանը և առ այսօր գործում է որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն՝ կենտրոնական մարմնով և 10 հիմնարկներով:

2018 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հոկտեմբերի 19-ը սահմանվեց որպես Քրեակատարողական ծառայողի օր։

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում