
Անշարժ գույքի վաճառքի/վարձակալության մասնագետ
Your Dream Home
Նկարագրություն
Յոուր Դրիմ Հոմ անշարժ գույքի գործակալությունը իր թիմն է հրավիրում համալրելու եռանդուն և նպատակասլաց աշխատակիցների (անշարժ գույքի վաճառքի մասնագետ)։
Պարտականություններ
- Անշարժ գույքի շուկայի ուսւմնասիրում
- Ներկայացվող պրոդուկտի ուսւմնասիրում
- Նոր հաճախորդների որոնում, կոնտակտի հաստատում
- Սառը զանգեր
- Անշարժ գույքի պարբերական դիտումների իրականացում, լուսանկարում և պատշաճ կերպով ցուցադրության կազմակերպում
- Բանակցությունների վարում
- Գործարքներին նախապատրաստում, կնքում և հաճախորդների հետագա սպասարկում
- Պատշաճ պատասխանել կամ վարել հեռախոսազանգեր, նամակագրություններ
- Գրասենյակում հաճախորդների դիմովորում, սպասարկում, տեղեկատվության տրամադրում, խորհրդատվություն
Պահանջներ
- Վաճառքի գիտելիքներ և փորձը կդիտվի որպես առավելություն
- Մեքենայի առկայությունը պարտադիր է
- Աշխատասիրություն, նպատակասալացություն, համառություն
- Բանակցելու հմտություններ
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- Համակարգչային գրագիտություն
- Հայերենի և ռուսերենի իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամերը՝ երկուշաբի-ուրբաթ՝ 11։00-19։00, Շաբաթ՝ 11։00-16:00:
Աշխատավարձը՝ % վաճառքից և վարձակալությունից։։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել լուսանկարով CV(Ինքնակենսագրականը) նշված էլ.հասցեին։
Յոր Դրիմ Հոմ անշարժ գույքի գործակալությունը հիմնադրվել է 2020թ․; Մենք նպատակ ունենք մատուցել իսկապես որակյալ, բարձրակարգ ծառայություններ՝ ցուցաբերելով հաճախորդամետ մոտեցումներ։ Մեր առաքելությունն է՝ օգնել մարդկանց և կազմակերպություններին լուծել իրենց խնդիրները կապված անշարժ գույքի հետ՝ մեր կողմից առաջարկվող համալիր ծառայությունների միջոցով, թևթևացնել նրանց հոգսերը և լինել վստահելի գործընկեր, ակտիվացնել ՀՀ-ում ներդրումները անշարժ գույքի շուկայում, այդպիսով նպաստել ենթակառուցվածքների զարգացմանը և հասարակության բարօրությանը։ Տեսլականը՝ դառնալ Հայաստանի առաջատար կազմակերպություն տվյալ ոլորտում` կրթելով գրագետ, հմուտ մասնագետների բարձրացնել անշարժ գույքի մասնակիցների դերը և նշանակությունը հասարակության մեջ։ Կազմակերպության հիմնական արժեքներ են՝ ազնվությունը, վստահությունը, հարգանքը թիմակիցների և հաճախորդների նկատմամբ, նպատակասլացությունը, հոգատարությունը և աշխատասիրությունը։ Առանձնակի ուշադրություն է դարձվելու հաճախորդների արագ և որակյալ սպասարկմանը։ Բոլոր աշխատողներից պահանջվելու է պահպանել էթիկայի բարձր նորմեր, որոնք կվերաբերվեն ինչպես հագուստին և արտաքին տեսքին, այնպես էլ գործընկերների և հաճախորդների հետ հարաբերություններին։