
Անշարժ գույքի վաճառքի մասնագետ (միջազգային շուկա)
Talentus HR
Նկարագրություն
Talentus HR ընկերության գործընկեր կազմակերպությունում ունենք աշխատանքի նոր հնարավորություն։
Փնտրում ենք ոլորտում փորձառություն ունեցող Վաճառքի մասնագետ ում աշխատանքային գործունեությունը ծավալվելու է Միջազգային շուկայում։
Պարտականություններ
- Միջազգային շուկայում անշարժ գույքի վաճառքի ամբողջ գործընթացի իրականացում,
- Հաճախորդների բազայի ընդլայնում, նոր կապերի հաստատում,
- Օտարերկրյա հաճախորդների սպասարկում, գույքի ներկայացում,
- Անշարժ գույքի շուկայի վերլուծություն և մշտադիտարկում,
- Գործարքների կազմակերպում՝ ներառյալ բանակցություններ, փաստաթղթավորում,
- Հաճախորդների հետ շարունակական կապի պահպանում և հետվաճառքային սպասարկում,
- CRM համակարգի օգտագործում և տվյալների վարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Վաճառքի ոլորտում առնվազն 1 տարվա փորձ,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (բանավոր և գրավոր),
- Անշարժ գույքի շուկայի իմացությունը ցանկալի է,
- Միջմշակութային հաղորդակցման հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն,
- MS Office և CRM համակարգերի իմացություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքի վայրը՝ Երևան, Մհեր Մկրտչյան 8,
Աշխատանքային օրեր և ժամեր՝ ամբողջական / 6-օրյա աշխատանքային շաբաթ՝ 10:00 – 19:00,
Ոլորտ՝ անշարժ գույք, միջազգային շուկա,
Աշխատանքի բնույթ՝ գրասենյակային։
Talentus HR -ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:
«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։
Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:
Առաջարկվող ծառայություններն են`
- Թափուր հաստիքների համալրում
- ՄՌ աուդիտ
- ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
- Թիմակազմավորում
- Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
- Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
- Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
- Արտոնությունների փաթեթի մշակում
- KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
- Կադրային գործ
- Աշխատակիցների Onboarding and Offboarding
Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը: