Անշարժ գույքի վաճառքի մասնագետ
ԱՔՍԻՍ ԳՐՈՒՊ
Նկարագրություն
Մենք փնտրում ենք անշարժ գույքի վաճառքի մասնագետ, ով կմիանա մեր թիմին և կմասնակցի ընկերության վաճառքների զարգացմանն ու հաճախորդների հետ արդյունավետ աշխատանքին։
Եթե ցանկանում եք զարգանալ անշարժ գույքի ոլորտում, ձեռք բերել բարձր եկամուտ և դառնալ հաջողակ վաճառքի մասնագետ, ապա սպասում ենք Ձեր դիմումին։
Պարտականություններ
- Հաճախորդների հետ հանդիպումների և բանակցությունների կազմակերպում
- Անշարժ գույքի ներկայացում և վաճառքի գործընթացի իրականացում
- Հաճախորդների կարիքների բացահայտում և համապատասխան առաջարկների ներկայացում
- Գործարքների ուղեկցում մինչև ավարտ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Նպատակասլացություն և պատասխանատվության բարձր զգացում
- Հաղորդակցման և բանակցությունների գերազանց հմտություններ
- Վաճառքների ոլորտում փորձը ցանկալի է, սակայն պարտադիր չէ
- Արագ սովորելու և թիմում աշխատելու ունակություն
- Ակտիվ, նախաձեռնող և արդյունքներին միտված մոտեցում
Հավելյալ նշումներ
երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00
շաբաթ օրերին՝ 10:00-17:00