Անշարժ գույքի վաճառքի մասնագետ
Դեֆանս Հաուզինգ Ինվեստ
Նկարագրություն
<<Դեֆանս Հաուզինգ Ինվեստ>> ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում վաճառքի մասնագետի։
Պարտականություններ
- Անշարժ գույքի շուկայի մշտադիտարկում և վերլուծություն,
- Գնման առկա հայտերի խորհրդատվության տրամադրում,
- B2B, B2C վաճառքների իրականացում,
- Անշարժ գույքի պարբերական դիտումների իրականացում,
- Գործնական բանակցությունների գրագետ վարում,
- Խորհրդատվության տրամադրում հեռախոսի, էլ. փոստի և սոց. կայքերի միջոցով,
- Հաստիքից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ նվազագույնը 2 տարի,
- Աշխատասիրություն, նպատակասլացություն,
- Շուտ կողմնորոշվելու ունակություն,
- Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտութուններ,
- Գրագետ և լակոնիկ խոսք,
- Microsoft Office գերազանց իմացություն,
- Ռուսերենի և անգլերենի վարժ իմացություն, հավելյալ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական՝ պարտադիր հայերեն կամ ռուսերեն։
Ամենախոշոր Կառուցապատողը Հայաստանում
«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲ ընկերության կողմից Հյուսիս-հարավ մայրուղու անմիջական հարևանությամբ ստեղծվում է 21-րդ դարի պահանջներին համապատասխանող, կենսապահովման լավագույն ցուցանիշներով Դեֆանս Հաուզինգ բազմաֆունկցիոնալ թաղամասը։
140 հա տարածքով թաղամասում պրեմիում դասի բնակելի շենքերի կառուցապատման մակերեսն ընդամենը 25% է։
Շինարարության առաջին իսկ օրվանից թաղամասում հիմնվում են շուրջ 40 հա մակերեսով կենտրոնական անտառ-պուրակը՝ Իտալիայից բերված ծառատեսակներով, ինչպես նաև թվով 5 շատրվանային կոմպլեքսներ:
Շենքերին հարակից տարածքներում և միջբակային հատվածներում ևս կլինեն մոտ 25 հա մակերեսով կանաչապատ գոտիներ՝ ապահովելով որակյալ էկոհամակարգ: