
Անշարժ գույքի վաճառքի մասնագետ
Կալիբրի Գրուպ
Նկարագրություն
Կալիբրի անշարժ գույքի գործակալությունը իր թիմն է հրավիրում համալրելու եռանդուն և նպատակասլաց աշխատակիցների (անշարժ գույքի վաճառքի մասնագետ)։
Պարտականություններ
- Անշարժ գույքի շուկայի ուսւմնասիրում
- Ներկայացվող պրոդուկտի ուսւմնասիրում
- Նոր հաճախորդների որոնում, կոնտակտի հաստատում
- Սառը զանգեր
- Անշարժ գույքի պարբերական դիտումների իրականացում, լուսանկարում և պատշաճ կերպով ցուցադրության կազմակերպում
- Բանակցությունների վարում
- Գործարքներին նախապատրաստում, կնքում և հաճախորդների հետագա սպասարկում
- Պատշաճ պատասխանել կամ վարել հեռախոսազանգեր, նամակագրություններ
- Գրասենյակում հաճախորդների դիմովորում, սպասարկում, տեղեկատվության տրամադրում, խորհրդատվություն
- Հետևել դրես-կոդին
Պահանջներ
- Մարքեթինգային գիտելիքներ և փորձը կդիտվի որպես առավելություն
- Աշխատասիրություն, նպատակասալացություն, համառություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Համակարգչային գրագիտություն, Adobe փաթեթի իմացությունը ցանկալի
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամերը՝ երկուշաբի-ուրբաթ՝ 10։00-19։00 կամ 12։00-21։00 Շաբաթ՝ 10։00-19։00:
Աշխատավարձը՝ ֆիքսված + % վաճառքից
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել լուսանկարով CV(Ինքնակենսագրականը) նշված էլ.հասցեին։
Կարող են դիմել նաև վերջին կուրսի ուսանողները։
Ծառայությունները՝ Ռիելթորական և գործակալական, անշարժ գույքի և բիզնսեսի գնահատման, իրավաբանական և հաշտարարության ծառայություններ։
Մեր առաքելությունն է`
Անել այնպես, որ մարդիկ երջանիկ ապրեն հարմարավետ միջավայրում, շահավետ ներդրումներ կատարեն և ստեղծագործաբար աշխատեն ոգեշնչող տարածքում, իսկ մեր աշխատակիցները զարգացնեն հաջողված կարիերա և իրացնեն իրենց ներուժը միջազգային ընկերությունում։
Գաղափարախոսությունը`
Իրականացնում ենք թափանցիկ, արդյունավետ և շահավետ անշարժ գույքի գործարքներ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները և միջազգային ստանդարտները։
Դրա համար մենք՝
• Գործում ենք հյուսիսամերիկյան աշխատանքի տեխնոլոգիայով, ներկայացնելով վաճառողի շահերը բացառիկ իրավունքով։
• Հետևում ենք սպասարկման միջազգային ստանդարտներին և ներդնում միջազգային լավագույն փորձը աշատանքի մեջ։
• Զարգացնում ենք Վաճառքի և Ռիելթորների ակադեմիա, պատրաստելով ուսուցանված և բարձր արդյունավետություն ունեցող մասնագետներ առաջադեմ մեթոդներով։
• Կիրառում ենք MLS (Միասնական ցուցակման) հարթակը, որը արագացնում և օպտիմալացնում է գործարքները։