Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անշարժ գույքի վաճառքի և վարձակալության մասնագետ

Ռեզիդենտ անշարժ գույքի գործակալություն

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Անշարժ Գույք
Վերջնաժամկետ`
28.09.2026

Նկարագրություն

Թափուր հաստիք՝ վաճառքի և վարձակալության մասնագետ

Ռեզիդենտ անշարժ գույքի գործակալությունը ընդլայնում է իր թիմը և փնտրում է մոտիվացված, շփվող և նախաձեռնող մասնագետ վաճառքի և վարձակալության ուղղությամբ աշխատելու համար։

Պարտականություններ

  • Սառը զանգերի իրականացում՝ նոր հաճախորդների ներգրավման նպատակով,
  • Հանդիպումներ և այցելություններ բնակարաններ,
  • Անշարժ գույքի ցուցադրությունների կազմակերպում և իրականացում,
  • Գործարքի բոլոր փուլերի կառավարում՝ մինչև վերջնական համաձայնություն,
  • Բանակցությունների վարում՝ ինչպես հաճախորդների, այնպես էլ գործընկերների հետ,
  • Հաճախորդների մասնագիտական խորհրդատվություն անշարժ գույքի վերաբերյալ,
  • Տվյալների մուտքագրում համակարգում և ընթացիկ հաղորդակցություն թիմի հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն (խոսակցական և գրավոր),
  • Գրագետ հայերեն խոսք և գրավոր հաղորդակցման հմտություններ,
  • Բարձր մակարդակի շփման և բանակցային հմտություններ,
  • Ժամանակի արդյունավետ կառավարում և պլանավորման ունակություն,
  • Սեփական նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում,
  • Հետաքրքրվածություն անշարժ գույքի ոլորտով և շարունակական զարգացումով,
  • Վարորդական իրավունքը և մեքենայի առկայությունը (ցանկալի է, բայց ոչ պարտադիր)։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00 - 19:00, շաբաթ՝ 11:00 - 17:00, կիրակի՝ հանգստյան օր։
Աշխատավարձ՝ բարձր տոկոսային։

Միացե՛ք Ռեզիդենտ գործակալությանը և զարգացեք անշարժ գույքի ոլորտում ՝ պրոֆեսիոնալ թիմի կազմում։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Ամիրյան փողոց, 22
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
37441811331

Ռեզիդենտ անշարժ գույքի գործակալությունը հիմնադրվել է 2022 թ․-ին: Այստեղ հաճախորդների հետ աշխատում են առաջատար մասնագետներ, որոնք տիրապետում են անշարժ գույքի շուկային, պատրաստ են առաջարկել գործարքի առավել բարենպաստ պայմաններ, ինչպես նաև ցուցաբերել իրավական աջակցություն: Հաճախորդները ընտրում են «Resident»-ը՝ հարցերին լրջագույն մոտեցում ցուցաբերելու, կոմպետենտ աշխատակիցների, անվտանգության և իրենց շահերի պաշտպանության համար։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում