Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անշարժ գույքի մենեջեր

Domel Yerevan

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Անշարժ Գույք
Վերջնաժամկետ`
09.10.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք պատասխանատու, նախաձեռնող և հաղորդակցվող Անշարժ գույքի մենեջեր, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի անշարժ գույքի վարձակալության և վաճառքի գործընթացների կազմակերպմամբ ու կառավարմամբ։

Պարտականություններ

  • Անշարժ գույքի օբյեկտների վարձակալության և վաճառքի կազմակերպում
  • Հաճախորդների հետ ակտիվ հաղորդակցություն և նրանց պահանջների բացահայտում
  • Նոր հաճախորդների ներգրավում և առկա հաճախորդների հետ հարաբերությունների պահպանում
  • Անշարժ գույքի օբյեկտների դիտումների կազմակերպում և իրականացում
  • Գույքի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և ներկայացում
  • Շուկայի և մրցակցային առաջարկների մշտադիտարկում
  • Գործարքների բանակցությունների վարում և գործընթացի ուղեկցում մինչև ավարտ
  • Անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի համակարգում
  • Հայտարարությունների պատրաստում և տեղադրում համապատասխան հարթակներում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է
  • Աշխատանքային փորձը անշարժ գույքի ոլորտում ցանկալի է
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը՝ ցանկալի
  • Բարձր հաղորդակցական և բանակցային հմտություններ
  • Պատասխանատվություն և կազմակերպվածություն
  • Ակտիվ վաճառքի հմտություններ
  • Թիմում և ինքնուրույն աշխատելու կարողություն
  • Արդյունքներին միտված մտածելակերպ
  • MS Office և սոցիալական/օնլայն հարթակներից օգտվելու հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

  • Երկուշաբթի-Ուրբաթ 10:00-19:00
  • Շաբաթ՝ 10:00-17:00
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում