Անշարժ գույքի գործակալ / Վաճառքի մենեջեր
Ռեսփեքթ Ռիելթի
Նկարագրություն
Respect Realty-ն անշարժ գույքի ընկերություն է, որը ներկայացնում է բնակելի և կոմերցիոն անշարժ գույքի վաճառքի, վարձակալության և ներդրման բացառիկ առաջարկներ:
Եթե ցանկանում եք ունենալ հեռանկարային աշխատանք,արագ զարգանալ,գրանցել կայուն ֆինանսական աճ,աշխատել հարմարավետ և վստահելի միջավայրում՝ շտապեք միանալ մեր թիմին։
Մենք ձգտում ենք ձևավորել երկարաժամկետ համագործակցություն յուրաքանչյուր հաճախորդի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և արդյունքի վրա։
Պարտականություններ
- Անշարժ գույքի շուկայի մշտադիտարկում և վերլուծություն,
- Գնման, վաճառքի, վարձակալության, փոխանակման առկա հայտերի ուսումնասիրում,
- Հաճախորդների խորհրդատվության իրականացում,
- Գործնական բանակցությունների գրագետ վարում գործարքի կողմերի հետ,
- Ընկերության գրասենյակում հաճախորդների դիմավորում, հանդիպումների կազմակերպում, տեղեկատվության տրամադրում։
Պահանջներ
- Կրթություն
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում ոչ պարտադիր,վաճառքի ոլորտում պարտադիր
- Ռուսերենի և անգլերենի իմացություն
- վարորդական վկայականի առկայություն
- Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ,
- Համակարգչային գրագիտություն
- Վարժ և սահուն խոսք,
- Նպատակասլացություն, աշխատասիրություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10։00-18։00, շաբաթ՝ 11:00-16:00
- Ֆիքսված աշխատավարձ / գործարքային տոկոսներ
Respect Realty-ն անշարժ գույքի ընկերություն է, որը ներկայացնում է բնակելի և կոմերցիոն անշարժ գույքի վաճառքի, վարձակալության և ներդրման բացառիկ առաջարկներ:
Եթե ցանկանում եք ունենալ հեռանկարային աշխատանք,արագ զարգանալ,գրանցել կայուն ֆինանսական աճ,աշխատել հարմարավետ և վստահելի միջավայրում՝ շտապեք միանալ մեր թիմին։
Մեր գործունեության հիմքում ընկած է վստահությունը,որակը և պրոֆեսիոնալ մոտեցումը։
Յուրաքանչյուր գույք մեզ մոտ անցնում է մանրակրկիտ ընտրության փուլ՝ գտնվելու վայրի, ճարտարապետական արժեքի, ներդրումային պոտենցիալի և շուկայի պահանջարկի տեսանկյունից:
Մենք ձգտում ենք ձևավորել երկարաժամկետ համագործակցություն յուրաքանչյուր հաճախորդի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և արդյունքի վրա։
Respect Realty - Ձեր վստահելի գործընկերը անշարժ գույքի ոլորտում