Անշարժ գույքի գործակալ / Ռիելթոր
YVN Realty
Նկարագրություն
«Վայ Վի Էն» (YVN) անշարժ գույքի գործակալությունը աշխատանքի է հրավիրում էներգիայով լի, նպատակասլաց և հաղորդակցվող անշարժ գույքի գործակալների (ռիելթորների)՝ մեր թիմին միանալու համար: Մենք զբաղվում ենք անշարժ գույքի առքուվաճառքի և վարձակալության գործընթացների կազմակերպմամբ: Եթե ձգտում եք բարձր եկամուտների և մասնագիտական աճի, ապա այս աշխատանքը Ձեզ համար է:
Պարտականություններ
-
Հաճախորդների հետ բանակցությունների վարում, ներկայացում և խորհրդատվության տրամադրում։
-
Անշարժ գույքի (օրավարձով, երկարաժամկետ վարձակալության և վաճառքի) օբյեկտների հավաքագրում, ուսումնասիրություն և բազայի թարմացում։
-
Գույքերի ցուցադրությունների կազմակերպում և իրականացում։
-
Գործարքների կնքման գործընթացի աջակցում և պայմանագրերի կազմման ապահովում։
Պահանջներ
- կրթություն
Bարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն։
- աշխատանքային փորձ
Աշխատանքային փորձը անշարժ գույքի կամ վաճառքի ոլորտում կդիտվի որպես առավելություն (հնարավոր է նաև առանց փորձի՝ տեղում ուսուցմամբ)
- պարտադիր հմտություններ
-
Գերազանց հաղորդակցման, բանակցելու և համոզելու հմտություններ
-
Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն և թիմում աշխատելու ունակություն
-
Գրագետ խոսք և ներկայանալի արտաքին
-
Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը ցանկալի է)
- ցանկալի հմտություններ
-
Սեփական ավտոմեքենայի առկայություն
-
Սոցիալական ցանցերից և համակարգչային հիմնական ծրագրերից օգտվելու ունակություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
Աշխատանքային օրեր և ժամեր․ Երկուշաբթի - Շաբաթ, 10:00 - 20:00