Անշարժ գույքի գործակալ (հողատարածքներ)
Ա․Ա․Բ․ Պրոեկտ ՍՊԸ
Աշխատանքի նկարագրություն
Մենք փնտրում ենք նախաձեռնող և պատասխանատու անշարժ գույքի գործակալ, ով կօգնի ընկերությանը գտնել և ձեռք բերել հողատարածքներ շինարարական նախագծերի իրականացման համար։
Հիմնական պարտականություններ՝
- Հողատարածքների որոնում և համապատասխան օբյեկտների բացահայտում շինարարական նախագծերի համար
- Հողատարածքների տեղում զննում և գնահատում
- Սեփականատերերի և միջնորդների հետ կապի հաստատում
- Գնային բանակցությունների վարում և պայմանների համաձայնեցում
- Գործարքների նախնական պայմանավորվածությունների կազմակերպում
- Շուկայի ուսումնասիրություն և հողատարածքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում
- Հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը
Պահանջվող հմտություններ՝
- Բանակցելու և հաղորդակցվելու բարձր ունակություններ
- Վերլուծական մտածողություն
- Անկախ աշխատելու կարողություն
- Պատասխանատվության բարձր զգացում
- Ցանկալի է անշարժ գույքի կամ վաճառքների ոլորտում փորձ
AAB Construction is a construction company with 19 years of experience in Armenian and Georgian markets.
2006 թվականին հիմնադրվեց AAB Construction ընկերությունը։ Մեծ հեռանկարներ ունեցող երկար ճանապարհը սկսվեց ասֆալտապատման փոքրածավալ ծրագրից։
Մեր գերնպատակն է բարելավել մարդկանց կյանքը։ Որակյալ, երկարակյաց ճանապարհները լուծում են բազմաթիվ խնդիրներ, նպաստում տնտեսության զարգացմանը և ստեղծում առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ անհատական և գլոբալ մակարդակում:
Մենք կառուցում ենք մարդկանց համար։ Պատասխանատու մոտեցումը և բարձր որակը թույլ են տալիս նայել առաջ ու տեսնել, թե ինչպես է մեր գործունեությունը նպաստում գեղեցիկ կյանքի և ապահով կենսական միջավայրի ստեղծմանը: