Անշարժ գույքի գործակալ
ԱԼԵՔՍ-Ռ անշարժ գույքի գործակալություն
Նկարագրություն
ԴԱՐՁԻ՛Ր ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱԳԵՏ ԵՎ ԿԱՌՈՒՑԻ՛Ր ՔՈ ԲԱՐՁՐ ԵԿԱՄՏՈՎ ԿԱՐԻԵՐԱՆ «ALEX-R»-Ի ՀԵՏ
«Alex-R» անշարժ գույքի գործակալությունն ընդլայնում է իր թիմը և փնտրում է նպատակասլաց, ակտիվ և արդյունքի ձգտող մասնագետների։
2006 թվականից մենք աշխատում ենք Հայաստանի անշարժ գույքի շուկայում։ Այդ ընթացքում ձևավորել ենք վստահելի անուն, մասնագիտական փորձ և հաճախորդների լայն շրջանակ։ Այսօր աշխատում ենք առաջնային, երկրորդային և միջազգային շուկաներում և համագործակցում ենք ոլորտի առաջատար կառուցապատողների ու ընկերությունների հետ։
Եթե ունեք հատուկ հետաքրքրություն անշարժ գույքի նկատմամբ, ցանկանում եք Ձեր վաճառքի հմտությունները բարձրացնել հաջորդ մակարդակ և կառուցել կարիերա այս ոլորտում, մենք պատրաստ ենք սովորեցնել և աջակցել Ձեզ։
Մեզ հետ հաջողության կհասնեք, եթե՝
- սիրում եք շփվել մարդկանց հետ,
- ունեք վաճառելու և բանակցելու ցանկություն,
- նպատակասլաց և պատասխանատու եք,
- պատրաստ եք սովորել և զարգանալ,
- կարողանում եք աշխատել թե՛ ինքնուրույն, թե՛ թիմում,
- ազատ և վստահ եք զգում տեսախցիկի առջև կամ ձգտում եք դառնալ ինֆլյուենսեր անշարժ գույքի ոլորտում։
Մենք առաջարկում ենք`
- Կայուն եկամուտ և թափանցիկ բոնուսներ՝ ֆիքսված աշխատավարձ, տոկոսներ գործարքներից, ինչպես նաև բոնուսներ լիդեր ներգրավելու և անձնական բրենդի ակտիվության համար։
- Կարիերայի արագ աճ՝ Ձեր առաջխաղացումը որոշում են Ձեր արդյունքը։
- Ուսուցում և մշտական զարգացում՝ ընկերությունն ամբողջությամբ կապահովի ուսուցումը։ Կսովորեք շուկայի առանձնահատկությունները, վաճառքի հմտությունները, բանակցություններ վարելը, հիփոթեքային համակարգը և միջազգային նախագծերի հետ աշխատանքը։
- Ուժեղ թիմ և կազմակերպված համակարգ՝ աջակցող թիմ, CRM, պատրաստի լիդեր, հստակ գործընթացներ և արդյունավետ աշխատանքային միջավայր։
- Անձնական բրենդի և մեդիա ներկայության աճ՝ մենք կաջակցենք Ձեզ տեսանյութերի և բովանդակության ստեղծման հարցում, որպեսզի Ձեր սոցիալական ակտիվությունը բերի հաճախորդներ և բարձր եկամուտ։
- Ասոցիացիա, գործընկերներ, համագործակցություն՝ կաշխատեք MLS հարթակում, կհամագործակցեք անշարժ գույքի առաջատար ընկերությունների և մասնագետների հետ, կմասնակցեք ասոցիացիայի նախաձեռնություններին և կդառնաք ոլորտային էկոհամակարգի ակտիվ անդամ։
Պարտականություններ
- Գույքի վաճառք` առաջնային, միջազգային շուկաների անշարժ գույքի վաճառք և վարձակալություն,
- Հաճախորդների հետ հարաբերություններ` ամուր և երկարաժամկետ հարաբերությունների ստեղծում և պահպանում, անհատական մոտեցում գույքի ձեռքբերման ողջ ընթացքում,
- Օբյեկտների հետ աշխատանք` նոր օբյեկտների ուսումնասիրություն, ընտրություն և լուսանկարում, հաճախորդների պահանջներին համապատասխան առաջարկների պատրաստում,
- Ցուցադրություններ և բանակցություններ` ցուցադրությունների կազմակերպում և իրականացում, բանակցությունների վարում՝ հաճախորդի և ընկերության համար լավագույն գործարքն ապահովելու նպատակով,
- Գործարքների ուղեկցում` վաճառքի և վարձակալության գործարքների ամբողջական ուղեկցում,
- Հաշվետվություններ` հաճախորդների հետ շփումների, հնարավոր և կատարված գործարքների մանրամասն գրանցում ընկերության CRM համակարգում,
- Համագործակցություն` սերտ աշխատանք վաճառքի թիմի բոլոր անդամների և այլ բաժինների գործընկերների հետ,
- Մեդիա և անձնական բրենդ՝ ակտիվություն սոցիալական հարթակներում նպատակ ունենալով բարձրացնել էջերի ճանաչելիությունը, ընդլայնել լսարանը և ապահովել հետևորդների ներգրավվածության աճը։
- Ինքնազարգացում՝ շուկայի միտումներին, գնագոյացմանը և ոլորտի զարգացումներին մշտապես տեղեկացված լինելը։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Գերազանց հաղորդակցման հմտություններ հայերենով՝ գրավոր և բանավոր, գրագետ և կիրթ խոսք,
- Վաճառքի հմտություններ. հաճախորդի կարիքը բացահայտելու, գույքը ճիշտ ներկայացնելու, բանակցելու և արդյունքին հասնելու կարողություն,
- Հաճախորդների հետ ազատ և վստահ շփվելու կարողություն,
- Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու ունակություն,
- Ինքնամոտիվացում և նպատակասլացություն;
- Համակարգչային հիմնական գիտելիքներ,
- Մշտական ուսուցման և մասնագիտական զարգացման պատրաստակամություն։
-
Առավելություն կհամարվեն՝
- ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը,
- վաճառքի ոլորտում փորձը,
- հիփոթեքային վարկավորման և անշարժ գույքի ոլորտի հիմնական գիտելիքները,
- սոցիալական ցանցերում բարձր ակտիվությունն ու ճանաչելիությունը (կամ դա ապահովելու ցանկությունը),
- տեսախցիկի առջև ազատ խոսելու կարողությունը, վիդեո բովանդակություն ստեղծելու փորձը կամ ինֆլյուենսեր դառնալու ձգտումը,
- Վարորդական իրավունք և անձնական օգտագործման ավտոմեքենա:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ, 10:00–19:00
Վարձատրությունը բաղկացած է երկու մասից՝
- Ֆիքսված աշխատավարձ՝ կայուն եկամուտ ամեն ամիս,
- Տոկոսներ իրականացված գործարքներից՝ եկամտի հիմնական աճը կախված է Ձեր արդյունքից։
- Լրացուցիչ բոնուսներ են նախատեսված նոր հաճախորդներ ներգրավելու և անձնական բրենդի ակտիվության համար։
Սա հնարավորություն է նրանց համար, ովքեր ուզում են ունենալ կայուն հիմք, բայց չեն ցանկանում սահմանափակվել միայն ֆիքսված աշխատավարձով և պատրաստ են աշխատել ավելի բարձր եկամուտ ստանալու համար։
«Ալեքս-Ռեկռուտինգ» ՍՊԸ-ն, որի կազմում գործում է «Ալեքս-Ռ» անշարժ գույքի գործակալությունը սկսել է իր աշխատանքը 2006 թվականից և ունի իր ուրույն և կայուն դիրքը՝ շնորհիվ ազնիվ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և հաճախորդներին ցուցաբերած անհատական մոտեցման: «Ալեքս-Ռ»-ը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ, որը թույլ է տալիս հաճախորդին արագ իրագործել ցանկացած գործարք անշարժ գույքի ոլորտում: Համապատասխան որակավոման և բազմամյա փորձի շնորհիվ՝ «Ալեքս-Ռ» ընկերության պրոֆեսիոնալ անձնակազմը Ձեզ կօգնի իրականացնել շահավետ գործարքներ՝ ապահովելով գործարքի գաղտնիությունը, և զերծ մնալ գործարքի ընթացքում բարձր ռիսկերից՝ հասցնելով դրանք նվազագույնի: «Ալեքս-Ռ» ընկերության իրավաբանական բաժնի աշխատակիցները կապահովեն Ձեր գործարքների օրինականությունը, փաստաթղթերի ճշտությունը և ծագած ցանկացած խնդիրների արագ և որակյալ լուծումը: Մենք գործում ենք Երևան քաղաքի տարբեր համայնքներում և պատրաստ ենք օգնելու Ձեզ կատարել ճիշտ, արագ և շահավետ գործարքներ: Մենք սիրում ենք մեր հաճախորդներին և ուրախ կլինենք Ձեզ տեսնել նրանց թվում: «ԱԼԵՔՍ-Ռ»՝ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԵԶ ՀԵՏ