Անշարժ գույքի գործակալ
ԱԼԵՔՍ-Ռ անշարժ գույքի գործակալություն
Նկարագրություն
ԴԱՐՁԻ՛Ր ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱԳԵՏ ԵՎ ԿԱՌՈՒՑԻ՛Ր ՔՈ ԲԱՐՁՐ ԵԿԱՄՏՈՎ ԿԱՐԻԵՐԱՆ
«Ալեքս-Ռ» անշարժ գույքի գործակալությունը ընդլայնում է իր թիմը և փնտրում նպատակասլաց, ակտիվ և արդյունքի ձգտող անձանց։
2006 թվականից մենք հաջողությամբ աշխատում ենք Հայաստանի անշարժ գույքի շուկայում՝ ձևավորելով վստահելի անուն, մասնագիտական փորձ և հաճախորդների լայն շրջանակ։
Եթե ցանկանում եք ունենալ աշխատանք, որտեղ Ձեր եկամուտը կախված է Ձեր արդյունքից, զարգացնել վաճառքի և բանակցություններ վարելու հմտությունները և կառուցել կարիերա անշարժ գույքի ոլորտում, մենք պատրաստ ենք սովորեցնել և աջակցել Ձեզ։
Մեզ հետ հաջողության կհասնեք, եթե՝
-
սիրում եք շփվել մարդկանց հետ,
-
ունեք վաճառքի և բանակցելու ցանկություն,
-
նպատակասլաց և պատասխանատու եք,
-
պատրաստ եք սովորել և զարգանալ,
-
կարողանում եք աշխատել ինչպես ինքնուրույն, այնպես էլ թիմում
Պարտականություններ
Ձեր հիմնական աշխատանքը․
-
Հաճախորդների հետ աշխատանք՝ անշարժ գույքի վաճառքի և վարձակալության ուղղությամբ,
-
Նոր անշարժ գույքի օբյեկտների ուսումնասիրություն, ընտրություն և լուսանկարում,
-
Հաճախորդների պահանջներին համապատասխան առաջարկների պատրաստում,
-
Անշարժ գույքի ցուցադրությունների կազմակերպում և իրականացում,
-
Բանակցությունների վարում,
-
Վաճառքի և վարձակալության գործարքների ամբողջական ուղեկցում։
Պահանջներ
-
Բարձրագույն կրթություն
-
Գրագետ և կիրթ խոսք,
-
Հաղորդակցման և բանակցությունների հմտություններ,
-
Հաճախորդների հետ ազատ և վստահ շփվելու կարողություն,
-
Սթրեսային և կոնֆլիկտային իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և հաղորդակցվելու ունակություն,
-
Համակարգչային հիմնական գիտելիքներ,
-
Վարորդական իրավունք և անձնական օգտագործման ավտոմեքենա,
-
Ռուսերենի և/կամ անգլերենի իմացությունը, ինչպես նաև վաճառքի ոլորտում փորձը կդիտվեն որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Վարձատրություն
- Եկամուտը ձևավորվում է իրականացված գործարքներից ստացվող տոկոսներից։
Սա հնարավորություն է նրանց համար, ովքեր չեն ցանկանում սահմանափակվել ֆիքսված աշխատավարձով և պատրաստ են աշխատել ավելի բարձր եկամուտ ստանալու համար։
Եթե ցանկանում եք փորձել Ձեզ անշարժ գույքի ոլորտում և դառնալ «Ալեքս-Ռ» թիմի անդամ, ուղարկեք Ձեր CV-ն։
Թափուր հաստիքների քանակը սահմանափակ է։
Խնդրում ենք չզանգահարել։
Աշխատանքային օրեր և ժամեր` Երկութաբթի - շաբաթ, 10։00 -19։00
«Ալեքս-Ռեկռուտինգ» ՍՊԸ-ն, որի կազմում գործում է «Ալեքս-Ռ» անշարժ գույքի գործակալությունը սկսել է իր աշխատանքը 2006 թվականից և ունի իր ուրույն և կայուն դիրքը՝ շնորհիվ ազնիվ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և հաճախորդներին ցուցաբերած անհատական մոտեցման: «Ալեքս-Ռ»-ը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ, որը թույլ է տալիս հաճախորդին արագ իրագործել ցանկացած գործարք անշարժ գույքի ոլորտում: Համապատասխան որակավոման և բազմամյա փորձի շնորհիվ՝ «Ալեքս-Ռ» ընկերության պրոֆեսիոնալ անձնակազմը Ձեզ կօգնի իրականացնել շահավետ գործարքներ՝ ապահովելով գործարքի գաղտնիությունը, և զերծ մնալ գործարքի ընթացքում բարձր ռիսկերից՝ հասցնելով դրանք նվազագույնի: «Ալեքս-Ռ» ընկերության իրավաբանական բաժնի աշխատակիցները կապահովեն Ձեր գործարքների օրինականությունը, փաստաթղթերի ճշտությունը և ծագած ցանկացած խնդիրների արագ և որակյալ լուծումը: Մենք գործում ենք Երևան քաղաքի տարբեր համայնքներում և պատրաստ ենք օգնելու Ձեզ կատարել ճիշտ, արագ և շահավետ գործարքներ: Մենք սիրում ենք մեր հաճախորդներին և ուրախ կլինենք Ձեզ տեսնել նրանց թվում: «ԱԼԵՔՍ-Ռ»՝ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՄԵԶ ՀԵՏ